Լրահոս

01.10.2012 17:38


Աղվան Վարդանյան. «ՀՅԴ–ն չի հանձնի Վարդան Օսկանյանին»

Աղվան Վարդանյան. «ՀՅԴ–ն չի հանձնի Վարդան Օսկանյանին»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ սա յուրաքանչյուր պատգամավորի անձնական պատասխանատվության, քաղաքացիական դիրքորոշման, խղճի հարց է։

–Կյանքը շարունակվելու է, և տարիներ շարունակ ամեն մեկս առանձին մենք մեր մեջ մտածելու ենք՝ ճի՞շտ ենք պահել մեզ Օսկանյանին հանձնելիս, մեր պետության ամոթը չէ՞, որ պարկեշտ, վաստակ ունեցող մարդուն այս վիճակի մեջ ենք դրել։ Ինչպես մի առիթով ասել է ՀՀ նախագահը՝ կուսակցությունը ոհմակ չէ,–հայտարարել է Աղվան Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ առջևում նախագահական ընտրություններ են, և այս քայլով մենք նվազեցնելո՞ւ, թե՞ ավելացնելու ենք քաղաքական ու հասարակական լարվածությունը, հանդուրժողականությա՞ն, թե՞ անհանդուրժողականության մթնոլորտ ենք ստեղծելու, մեր քաղաքացիների մոտ մեծացնելո՞ւ, թե՞ վերացնելու ենք վստահութան վերջին փշրանքները իշխանության և Հայաստանի ապագայի հանդեպ։  

–Դաշնակցություն խմբակցության համար այս հարցերի պատասխանը հստակ է՝ մենք մեր գործընկերոջը չե՛նք հանձնելու,–եզրափակել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը