ՀՅԴ–ն նույնպես չի մասնակցի Վարդան Օսկանյանի հարցի քվեարկությանը
ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը չի մասնակցելու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի քվեարկությանը, որով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը փողերի լվացման գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։ Այս մասին «7օր»–ին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
–Թող մեծամասնությունն ապահովի իր 66 ձայները,–ասել է Ա. Վարդանյանը։ Իսկ հարցին՝ «Քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում Օսկանյանի նկատմամբ», ՀՅԴ խմբակցության քարտուղարը խոստացել է պատասխանել ԱԺ ամբիոնից։
«Ժառանգությունը» նույնպես չի մասնակցելու այդ քվեարկությանը, իսկՀԱԿ–ի մասնակցել–չմասնակցելու հարցը կտրվի խորհրդարանի ամբիոնից։ «7օր»–ի հետ զրույցումՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է, որ դրա մասին խոսքը կհնչեցնի ինքը։
ՀՅԴ–ն նույնպես չի մասնակցի Վարդան Օսկանյանի հարցի քվեարկությանը
ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը չի մասնակցելու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի քվեարկությանը, որով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը փողերի լվացման գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։ Այս մասին «7օր»–ին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
–Թող մեծամասնությունն ապահովի իր 66 ձայները,–ասել է Ա. Վարդանյանը։ Իսկ հարցին՝ «Քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում Օսկանյանի նկատմամբ», ՀՅԴ խմբակցության քարտուղարը խոստացել է պատասխանել ԱԺ ամբիոնից։
«Ժառանգությունը» նույնպես չի մասնակցելու այդ քվեարկությանը, իսկ ՀԱԿ–ի մասնակցել–չմասնակցելու հարցը կտրվի խորհրդարանի ամբիոնից։ «7օր»–ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է, որ դրա մասին խոսքը կհնչեցնի ինքը։
7or.am