Ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ
«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» նախաձեռնությունը հայտնում է, որ այսօր առավոտվանից ԱԺ–ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ անցկացված ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Ակցիայի մասնակիցները արդարություն են պահանջել՝ վստահություն հայտնելով, որ Վ. Օսկանյանն անմեղ է, և նրա նկատմամաբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Դեմիրճյան մուտքից խորհրդարան գնացող ՀՀԿ խմբակցության պատգամավորներին նրանք ուղեկցել են «արդարությո՛ւն» բացականչությամբ։
Ակցիայի մասնակիցները պարզել են նաև պաստառներ՝ «Սա քո խոսքի հարթակն է, պաշտպանիր ձայնիդ անձեռնմխելիությունը», «Մի՛ թող, որ ձայնդ կտրեն, ժողովուրդ», «Իմ պատգամավորը չի ոտնահարի իմ ազատ խոսքի իրավունքը» և այլ կարգախոսներով։
Դեմիրճյան փողոցը առավոտվանից լի է եղել ոստիկաններով: Ակցիայի իրականացման ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել:
«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնություն