Լրահոս

01.10.2012 15:57


Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես պատրաստ է

Ստեփանակերտի օդանավակայանը վերջապես պատրաստ է

ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը հայտնել է, որ Արցախի «Ստեփանակերտ» օդանավակայանը պատրաստ է շահագործման։

«Սեպտեմբերի 28–ին պաշտոնապես հավաստագիր է ստացվել, որ օդանավակայանը համապատասխանում է միջազգային չափանիշներին և օդանավերի չվերթներ իրականացնելու իրավունք ունի»,–հայտարարել է նա։

Շուտով նախատեսվում է չվերթներ իրկանացնել Երևանից Ստեփանակերտ և հակառակ ուղղությամբ։ Սակայն դեռևս հստակ չէ, թե չվերթների իրականացումը երբ կսկսվի։

 

Այս խորագրի վերջին նյութերը