Լրահոս

01.10.2012 15:34


Վարդգես Գասպարին ևս պաշտպանում է Օսկանյանի իրավունքները

Վարդգես Գասպարին ևս պաշտպանում է Օսկանյանի իրավունքները

Այսօր առավոտյան, երբ ԱԺ–ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ ակցիա էր տեղի ունենում ի պշատպանություն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի, այնտեղ էր նաև իրավապաշտպան, ակտիվիստ Վարդգես Գասպարին։ «7օր»–ի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։    

–Ես գտնում եմ, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քաղաքական նկատառումներով,–նշել է Գասպարին՝ ավելացնելով,–Օսկանյանին այսօր դատում են ոչ նրանք, ովքեր դրա իրավունքն ունեն, և ոչ նրա համար, ինչի համար նա պատասխանատու է։ Նա մարտի 1–ի համար պատասխանատվություն է կրում, և այդ մեղադրանքն առաջադրելու իրավունքն ունեն նրանք, ովքեր նրանից գոնե պակաս մեղավոր են։ Իսկ Աղվան Հովսեփյանն ու դատախազությունը դրա իրավունքը չունեն, և ես պաշտպանում եմ Օսկանյանի, մարտի 1–ի զոհերի, բանակում զոհվածների իրավունքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը