Լրահոս

01.10.2012 15:04


Մեկնարկել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների այցը Հայաստան և Արցախ

Մեկնարկել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների այցը Հայաստան և Արցախ

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի աջակցությամբ և «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 29-ից մեկնարկել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների այցը Հայաստան և Արցախ: Պատվիրակությանն ուղեկցում է Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (Radio Télévision Suisse):

Այցի շրջանակներում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից կազմակերպվել է շվեյցարացի պատգամավորների այցը Տաթև զբոսաշրջային գոտի: Ներկայացվել է պետական-մասնավոր համագործակցության արդյունքում ծնված Տաթև զբոսաշրջային գոտու զարգացման ծրագիրը, ինչպես նաև ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվող սոցիալական պատասխանատու ձեռնարկատիրության ձևաչափը:

Քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում առավել ակտիվ համագործակցության ծավալման հնարավորությունները՝ հաշվի առնելով Շվեյցարիայի՝ զբոսաշրջության արդյունքի զարգացման տեսանկյունից համաշխարհային առաջատար լինելու հանգամանքը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը