Լրահոս

01.10.2012 10:02


«Մանկական Եվրատեսիլ 2012»–ում Հայաստանը կներկայացնի «Compass band» խումբը

«Մանկական Եվրատեսիլ 2012»–ում Հայաստանը կներկայացնի «Compass band» խումբը

Սեպտեմբերի 30-ին «Մանկական Եվրատեսիլ 2012»–ի հայաստանյան նախընտրական փուլում հաղթող ճանաչվեց «Compass band» խումբը «Sweetie baby» երգով: «Մանկական Եվրատեսիլ 2012» 10-րդ մրցույթը կկայանա Ամստերդամում դեկտեմբերի 1-ին:

Եզրափակչին մասնակցել են Ֆլորա Մխիթարյանը, Լուսինե Ղազարյանը, Վահագն Գրիգորյանը, Տաթև Ենգիբարյանը, Նինելա Մխիթարյանը, Կարեն Օհանյանը, Անգելինա Գասպարյանը, Style խումբը, Մանե Առաքելյանը, Միլլի Միսկարյանը, Գայանե Ղազարյանը, Սոնա Դունոյանը, Լիդուշիկը, «Խենթություն» խումբը, Մարինե Աբրահամյանը և «Զանգակ» մանկական ստուդիան: Մրցույթի հաղթողը որոշվեց ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության միջոցով։

Այս խորագրի վերջին նյութերը