Լրահոս

01.10.2012 13:42


Վարորդները դատի են տվել ՀՀ ոստիկանությանը

Վարորդները դատի են տվել ՀՀ ոստիկանությանը

«Աքիլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը հոկտեմբերի 1–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շուրջ 300 վարորդներ դիմել են դատարան, որպեսզի վիճարկեն Ռուբինյանց փողոցի արագաչափի հիման վրա նշանակված տուգանքները։ «Աքիլեսը» դատարան է  ներկայացրել ևս 40 հայց։

Ճանապարհային ոստիկանությունը ապրիլի 28–ին տեղակայել էր Ռուբինյանց փողոցում 40 կմ/ժամ արագությունը չգերազանցելու նշան։ Բայց այն տեղակայված է եղել ծառերի ետևում, և վարորդները բողոքարկել են իրենց նշանակված տուգանքները։ Ոստիկանությունը ստացել է 4000 դիմում–բողոք, որից 2200–ը բավարարվել է։ Նշանը հանվել է, սակայն օգոստոսի 31–ին նորից է տեղադրվել։

Այս խորագրի վերջին նյութերը