Բրիտանական պարը՝ «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնին
Բրիտանական էկրանային պարարվեստի լավագույն նմուշները ներկայացնող «Forward Motion» ֆիլմաշարըկներկայացվի «ՀայՖեստ»միջազգայինթատերական 10-րդ փառատոնին: Այն արտացոլումէբրիտանականպարարվեստիզարգացմաննորարարմիտումներըևներկայացնումՄիացյալԹագավորությանարվեստագետներիտեսակետըժամանակակիցպարողներիգործունեությանվերաբերյալ: Բրիտանականխորհրդիև «South East Dance» կազմակերպությանհետհամատեղստեղծված այս շարքը ցուցադրվելէաշխարհիտարբերանկյուններում՝Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայումևեվրոպականերկրներում՝բացահայտելովբրիտանականպարարվեստիբազմազանություննուազդեցություննարվեստիայսճյուղիզարգացմանհամաշխարհայինմիտումներիվրա:
Հոկտեմբերի 2-9 յուրաքանչյուր օր ժամը 14։00-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում կցուցադրվի «ForwardMotion» շարքի երեք ֆիլմից մեկը: Առաջին՝ «Ներածություններ» հատվածը ներկայացնումէկարճամետրաժպարայինֆիլմեր, իսկԲրայթընիհամալսարանիպրոֆեսորԼիզԱգիսըպատմումէէկրանայինարվեստիժանրի մասին:
«Խորաթափանցություն» հատվածում պարողներն ու կինոգործիչները քննարկում են իրենց աշխատանքը ու ներկայացնում էկրանի համար բեմադրվող՝ էկրանային պարի առանձնահատկությունները: Կինոգործիչ Իզաբել Ռոքամորան պատմում է իր«Հորիզոնի արտաքսումը» պարային ֆիլմի ստեղծման մասին, ընդգծում ձայնի ու երաժշտության կարևորության մասին: Նրաֆիլմըհամեմվածէոչմիայնբարձրակարգպարայինշարժումներով, այլև՝հայկականդուդուկով:
«ՋիվանԳասպարյանըհայդուդուկահարէ: Երբեսառաջինանգամլսեցինրամասինդեռ 2002 թվականին, հասկացա, որնրա երաժշտությունըկօգտագործեմիմֆիլմում»,- «ForwardMotion» ֆիլմումպատմումէԻզաբելՌոքամարան:
Երրորդ՝ «Արվեստագետների ընտրություն» ծրագրի ընթացքում Միացյալ Թագավորության ժամանակակից առաջնակարգ պարողները ներկայացնում են իրենց ներշնչանք հանդիսացող ֆիլմերը: Աքրամ Խանը պատմում է Լոյդ Նյուսոնի «Ապրելուարժեքը», իսկՇոբանաԵվասինգը՝ՄիրանդաՊենելի «Երեկոյահավաք» ֆիլմիմասին:
«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի հետ Բրիտանական խորհուրդը համագործակցում է հիմնադրման օրից` ներկայացնելով բրիտանական կատարողական արվեստի լավագույն և նորարար նմուշները:
Բրիտանական պարը՝ «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնին
Բրիտանական էկրանային պարարվեստի լավագույն նմուշները ներկայացնող «Forward Motion» ֆիլմաշարը կներկայացվի «Հայ Ֆեստ» միջազգային թատերական 10-րդ փառատոնին: Այն արտացոլում է բրիտանական պարարվեստի զարգացման նորարար միտումները և ներկայացնում Միացյալ Թագավորության արվեստագետների տեսակետը ժամանակակից պարողների գործունեության վերաբերյալ: Բրիտանական խորհրդի և «South East Dance» կազմակերպության հետ համատեղ ստեղծված այս շարքը ցուցադրվել է աշխարհի տարբեր անկյուններում՝ Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում և եվրոպական երկրներում՝ բացահայտելով բրիտանական պարարվեստի բազմազանությունն ու ազդեցությունն արվեստի այս ճյուղի զարգացման համաշխարհային միտումների վրա:
Հոկտեմբերի 2-9 յուրաքանչյուր օր ժամը 14։00-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում կցուցադրվի «Forward Motion» շարքի երեք ֆիլմից մեկը: Առաջին՝ «Ներածություններ» հատվածը ներկայացնում է կարճամետրաժ պարային ֆիլմեր, իսկ Բրայթընի համալսարանի պրոֆեսոր Լիզ Ագիսը պատմում է էկրանային արվեստի ժանրի մասին:
«Խորաթափանցություն» հատվածում պարողներն ու կինոգործիչները քննարկում են իրենց աշխատանքը ու ներկայացնում էկրանի համար բեմադրվող՝ էկրանային պարի առանձնահատկությունները: Կինոգործիչ Իզաբել Ռոքամորան պատմում է իր «Հորիզոնի արտաքսումը» պարային ֆիլմի ստեղծման մասին, ընդգծում ձայնի ու երաժշտության կարևորության մասին: Նրա ֆիլմը համեմված է ոչ միայն բարձրակարգ պարային շարժումներով, այլև՝ հայկական դուդուկով:
«Ջիվան Գասպարյանը հայ դուդուկահար է: Երբ ես առաջին անգամ լսեցի նրա մասին դեռ 2002 թվականին, հասկացա, որ նրա երաժշտությունը կօգտագործեմ իմ ֆիլմում»,- «Forward Motion» ֆիլմում պատմում է Իզաբել Ռոքամարան:
Երրորդ՝ «Արվեստագետների ընտրություն» ծրագրի ընթացքում Միացյալ Թագավորության ժամանակակից առաջնակարգ պարողները ներկայացնում են իրենց ներշնչանք հանդիսացող ֆիլմերը: Աքրամ Խանը պատմում է Լոյդ Նյուսոնի «Ապրելու արժեքը», իսկ Շոբանա Եվասինգը ՝ Միրանդա Պենելի «Երեկոյահավաք» ֆիլմի մասին:
«Forward Motion» էկրանային պարարվեստը ներկայացնող ֆիլմը ցուցադրում է ինչպես լավագույն արվեստագետների աշխատանքը, այնպես էլ փորձարարական նորարարությունները՝ հիմք ստեղծելով քննարկումների համար:
«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի հետ Բրիտանական խորհուրդը համագործակցում է հիմնադրման օրից` ներկայացնելով բրիտանական կատարողական արվեստի լավագույն և նորարար նմուշները: