Լրահոս

01.10.2012 12:58


Ֆինլանդիայում տղամարդը համացանցում աճուրդի է դրել... սեփական կնոջը

Ֆինլանդիայում տղամարդը համացանցում աճուրդի է դրել... սեփական կնոջը

Բավական բարդ խնդրի առջև են կանգնած Ֆինլանդիայում համացանցային աճուրդի գործավարները։ Մասնակիցներից մեկը աճուրդի է հանել իր սեփական կնոջը։ Այդ մասին գրում է «Իլտալեխտի» թերթը։

Որպես մեկնարկային գին տղամարդը նշել է ընդամենը 5 եվրո։ Նա մանրամասնել է նաև, որ կնոջ  պատրաստած ուտեստները միշտ վառված են լինում, միշտ բողոքում է, և որ նրան շատ դժվար է լռեցնել։ Գնորդներին առաջարկվել է նրան տանել  հենց իր տանից։

Այդ առաջարկն  անակնկալ հաջողություն է ունեցել, և կնոջ համար առաջարկվող գինը հասել է մինչև 100 հազ. եվրոյի։ Սակայն այդ պահին աճուրդը կասեցվել է՝ կնոջը վաճառել փորձելու մասին տեղեկությունը հասել է մամուլ, և աճուրդի գործավարները հայտարարությունը համացանցից միանգամից հեռացրել են։    

Այս խորագրի վերջին նյութերը