Քաղաքական

01.10.2012 12:41


Վարդան Օսկանյանի հարցը կբարձրացվի ԵԽԽՎ–ում

Վարդան Օսկանյանի հարցը կբարձրացվի ԵԽԽՎ–ում

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը թեև ընդգրկված է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մեջ, սակայն պատվիրակության հետ չի մեկնել վեհաժողովի նիստին։

–Ես ինքս եմ տոմսը փոխել, հետաձգել։ Ես կմեկնեմ ԵԽԽՎ վաղը,–ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործով որպես մեղադրյալ ընդգրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը կբարձրացվի նաև ԵԽԽՎ–ում։

–Միջնորդությունը որևէ իրավական հինմավորում չունի,–պնդել է Ն. Զոհրաբյանը,–«Բարգավաճ Հայաստան»–ի կողմից կոալիցիա չկազմելուց հետո և ընդհանրապես մեր կուսակցության վերջին համագումարից սկսած, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար նման գործընթացներ տեղի են ունենում, և ակնհայտ է, որ սա Օսկանյան անձի դեմ ուղղված չէ, այլ ուղղված է Օսկանյանի՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկի դեմ։ Այս ամենն իր մեջ պարունակում է լուրջ քաղաքական կոմպոնենտ։ 

Ի դեպ, ԱԺ այսօրվա նիստից բացակայել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացակայում է։ Ն. Զոհրաբյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանը նախապես ծրագրված այց ուներ, այս օրերին Հայաստանում չէ, բայց ինքն այսօր ներկայացնելու է ԲՀԿ ողջ խմբակցության տեսակետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը