Լրահոս

01.10.2012 12:17


Հովիկ Աբրահամյանն արգելեց, ԲՀԿ–ն բոյկոտեց

Հովիկ Աբրահամյանն արգելեց, ԲՀԿ–ն բոյկոտեց

Քիչ առաջ մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը։ Մինչ օրակարգի հաստատումը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցությունն այսօրվա բոլոր հարցերի քվեարկություններին չի մասնակցելու։

Հիշեցնենք, որ այսօր քննարկման է դրվելու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

Նիստի սկսվելուց առաջ ԱԺ ԲՀԿ–ի փորձագետներն ու օգնականները նիստերի դահլիճ մտնող բոլոր պատգամավորներին են բաժանել փաստաթղթերի փաթեթ, որը, ըստ ԲՀԿ–ի, ապացուցում է, որ Գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքները զուրկ են իրավական հիմնավորումից։ Նաիրա Զոհրաբյանն այսօր առավոտյան տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողներին ասել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի գտել, որ իրենք նիստերի՛ դահլիճում այդ փաստաթուղթը բաժանեն։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը