Իսրայելական թերթը նշել է Ադրբեջանի օդանավակայանները, որոնք կօգտագործվեն Իրանի դեմ
«Ադրբեջանը ներգրավված է Իրանի դեմ ռազմական ծրագրերի մեջ»,–գրում է «Ջերուսալեմ Փոստ» թերթը։ «Իսրայելը մտադիր է Ադրբեջանում գտնվող օդանավակայաններն օգտագործել իր ինքնաթիռները վերալիցքավորելու համար։ Պաշտոնապես Ադրբեջանի տարածքում չկա Իսրայելի կամ ԱՄՆ–ի ոչ մի ռազմակայան։ Բայց իրականում դրանք կան և կարող են օգտակար լինել Իրանի դեմ ծրագրվող ռազմական գործողությունների համար»,–գրում է թերթը։
«Ջերուսալեմ Փոստը» նշել է նաև Ադրբեջանի չորս օդանավակայանները, որոնք կարող են օգտագործվել իսրայելական ինքնաթիռների վերալիցքավորման համար։ Դրանք գտնվում են Գյանջայում, Քյուրդամիրում, Գալա և Զեյնալաբդին Թագիև բնակավայրերում։