Լրահոս

01.10.2012 18:19


Թունավորումներ դեղորայքի չարաշահումից

Թունավորումներ դեղորայքի չարաշահումից

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։05-ի և 14։25-ի սահմաններում, դեղորայքի չարաշահումից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 46 շենքի 4-րդ բնակարանի բնակչուհի` 1985թ. Մանիկ Վարդանյանը և Աերացիա թաղամասի 1-ին փողոցի թիվ 42 տան բնակչուհի` 1970թ. ծնված Մարգարիտա Ֆանարջյանը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

 ***

Նույն օրը՝ ժամը 15։50-ին, դեղորայքի չարաշահումից թունավորումով Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոն է  տեղափոխվել նույն քաղաքի Թումանյանի 1 շենքի 47-րդ բնակարանի բնակիչ` 1997թ. ծնված Արփեն Մեհրաբյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս խորագրի վերջին նյութերը