Fars News լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու հոկտեմբերի 13-14-ը կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
Այցի շրջանակներում Իրանի նախագահը հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարության հետ: Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական կազմակերպություն է, որը կազմավորվել է 1985 թվականին Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների կողմից՝ տարածաշրջանային համագործակցության զարգացման համար։
Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան
Fars News լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու հոկտեմբերի 13-14-ը կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
Այցի շրջանակներում Իրանի նախագահը հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարության հետ:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական կազմակերպություն է, որը կազմավորվել է 1985 թվականին Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների կողմից՝ տարածաշրջանային համագործակցության զարգացման համար։