Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի Իրան կատարած այցի առիթով
ՀՀ Սփյուռքի նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է Իրան: Իհարկե իրանահայ համայնքը, համայնքի տասնյակ մարզամշակութային հաստատությունները, Թեհրանահայության բնակչության գրեթե կեսը տեղավորող Սասուն քաղաքամասի հայությունը, համայքում տպագրվող թերթերը դեռևս լուր չունեն նախարարի այցի մասին: Այլ, ինչպես յուրաքանչուր սփյուռքահայ, այդ մասին տեղեկանում են լրատվական կայքերից: Պրպտումներից հետո, տեղեկանում ենք, որ իսկապես նախարարը ժամանել է Իրան, այցելել է ՀՀ դեսպանություն, երկժամյա հյուրասիրության է մասնակցել ՀՅԴ կենտրոնում և հուշանվերներ ու մեդալներ բաժնել հյուրնկալողների ակնառու դեմքերին:
Եթե Սփյուռքի նախարարի այցելության նպատակը իր նախասիրություններով պաշտոնական հանդիպումներ կատարելն է, նա այդ առաքելությունը կարող է թողնել ՀՀ արտգործնախարարության, առանց խանգարելու կամ խաչաձևելու այդ նախարարության գործունեությանը, այլապես հագելի նախարարի հանդիպած մարդիկ սփյուռքահայերը չեն, և սփյուռքահայերը ամենևին մեդալներ և հուշանվերներ ստանալու կարոտախտից չեն տառապում:
Տիկին նախարարի կողմից Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանում կամ կուսակցական ակումբներում մեդալաբաշխությունը, մեզ հիշեցնում են Հակոբ Պարոնյանի երգիծականները և երջանկահիշատալ Վարդգես Պետրոսյանի Սփյուռք այցելությունից հետո գրի առած «Հայկական Էսկիզներ»-ը:
Սփուռքը պահանջում է հայրենանվեր ջերմ շունչ, ոգի, օրինակելի գործիչներ, հայրենադարձության հրավեր և ոչ թե հերթական ձանձրալի հուշանկարներ ու հուշանվերներ:

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան