Կարծիք

01.10.2012 10:05


Դատավճիռ

Դատավճիռ

Անցնում էի Աբովյան փողոցով: Իմ հարազատ Պուշկինի դպրոցի 1-3 դասարանի երեխաները դասերից դուրս էին եկել ու շարժվում էին փողոցով: 
Մեկը՝ լուրջ ու նշանակալից, կարծես գրասենյակից տուն վերադարձող չինովնիկ լիներ, մեծ մասը իրար հրմշտելով ու ընթացքում բռնոցի խաղալով, մի երկուսը մայրիկներին ու տատիկներին արագ-արագ հաշվետվություն էին տալիս, որ ազատվեն ու միանան խաղացողներին: Մի այդպիսի մայր և երեխա հավասարվեցին ինձ, ու ակամա լսեցի խոսակցությունը․

- Բա «արմյանսկիից» բան տվե՞լ են․․․

- Չէ, ոչ էլ «չծենիայից»․․․

«Անկախ Հայաստանի» քսան տարի գոյությունից հետո հայ երեխան ԻՄ լեզվին «արմյանսկի» է ասում: Գիտեմ, որ մարդ պատասխանատու է միայն իր արարքի կատարման ժամանակ գործող օրենքի առջև, որ, փառք Տիրոջը, ես չեմ դատավորն ու կատարածուն, բայց իմ անձնական դատարանի վերջնական անբեկանելի որոշմամբ Սերժ և Տիգրան Սարգսյաններն ու նմանատիպ աշօծյանները ցմահ աքսորվում են Կոլիմա, ու որ ոչ մի հայ հազար կիլոմետր շառավիղով չլինի, ու բոլորի համար մինչև կյանքի վերջին օրը մնան արմյաշկաներ իրենց տարօրինակ, անհասկանալի արմյանսկիով:
Արմեն Հովհաննիսյան

http://azatarar.livejournal.com/176987.html

Այս խորագրի վերջին նյութերը