«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործին (տեսանյութ)
«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ Քաթարի հայտնի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործին:
Հեռուստաընկերությունը, մասնավորապես, հայտնել է, որ փողերի լվացման համար մեղադրվում է Հայաստանում նախագահական ընտրություններին առաջադրվելու ամենահավանական թեկնածուներից մեկը: «Նախկին արտգործնախարարը ամերիկացի բարեգործից ստացած 2 մլն դոլարով անկախ ինտերնետային լրատվամիջոց է հիմնադրել: Օսկանյանի համակիրները վստահ են, որ մեղադրանքը քաղաքական հետապնդման դրսևորում է` կանխելու նրա առաջադրումը գալիք նախագահական ընտրություններին»,–հայտնել է արաբական աշխարհում մեծ հեղինակություն վայելող այս լրատվամիջոցը:
«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը»

քաղաքացիական նախաձեռնություն