Այսօր ԱԺ–ում մեկնարկելու են Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրի քննարկումները
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին մեկնարկելու է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, որտեղ քննարկվելու է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագիրը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Նշենք, որ միջնորդագրով Օսկանյանի խափանման միջոցի վերաբերյալ հարց չի բարձրացվել: Այն վերաբերում է Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելուն:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ Վարդան Օսկանյանին հետապնդելը ուղղված է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ։