Երևանում անցկացվեց ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադան
Սեպտեմբերի 17-24-ին ԵՊՀ–ին կից Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվեց ԱՊՀ երկրների XV աստղագիտական օլիմպիադան և XX աշնանային դպրոցը։ Ժամանել էին Մոսկվայի, Բելգորոդի, Դոնի Ռոստովի, Նովգորոդի, Սիմֆերոպոլի, Ալմա–Աթայի պատվիրակներ, և Հայաստանի ներկայացուցիչների հետ միասին ընդհանուր առմամբ մասնակցում էր 28 դպրոցական: Միջոցառման բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին, որին ներկա էին ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մ. Մկրտչյանը, Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Տ. Մաղաքյանը, ՀՀ ԱԳԱ թղթակից անդամ Է. Պարսամյանը և այլոք։ Սեպտեմբերի 19-ին անցկացվեց օլիմպիադայի տեսական փուլը, իսկ սեպտեմբերի 20-ին երեխաները մեկ ամբողջ օր անցկացրեցին Բյուրականի աստղադիտարանում, որտեղ տեղի ունեցավ նաև օլիմպիադայի դիտողական փուլը։ Օլիմպիադայում գերազանց հանդես եկան Հայաստանի և հատկապես՝ ֆիզմաթ դպրոցի աշակերտները։ Նրանք արժանացան առաջին կարգի չորս դիպլոմներից երեքին: Օլիմպիադայի արդյունքները հետևյալն են. առաջին կարգի դիպլոմ՝ Ասլանյան Վահան, Բաբախանովա Սիրանուշ, Մամբրեյան Վարդգես (երեքն էլ՝ Երևանի ֆիզմաթ դպրոց) և Մելնիկով Անտոն (Մոսկվայի ֆիզմաթ դպրոց), երկրորդ կարգ` Բարինով Վլադիսլավ (Նովգորոդի ֆիզմաթ դպրոց), Համբարձումյան Կարեն և Մարտիրոսյան Գևորգ (երկուսն էլ`Երևանի ֆիզմաթ դպրոց), Սենդյուկ Մակսիմ (Դոնի Ռոստովի ֆիզմաթ դպրոց) և Վասիլյան Արսեն (ՀՊՃՀ), երրորդ կարգ` Զվագելսկի Ռոման (Սիմֆերոպոլի ֆիզմաթ դպրոց), Իգնատեվ Յակով, Կռիսովա Եկատերինա և Մատյունինա Վիկտորիա (Մոսկվայի ֆիզմաթ դպրոց), Նուռտեևա Կիմբատ (Ալմա-Աթայի ֆիզմաթ դպրոց) և Սարդարյան Արթուր (Բելգորոդի ֆիզմաթ դպրոց):
Շուտով` հոկտեմբերի 16-24-ին, Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում տեղի կունենա աստղագիտության միջազգային օլիմպիադան, որին կմասնակցեն հայ պատանիները: Մեր օլիմպիականները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 7 ոսկե, 4 արծաթե և 13 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 16-ամյա պատմության ընթացքում:

Հայկական աստղագիտական ընկերություն