Արցախի պետական համալսարանում ուսանել է ավելի քան 4 000 ուսանող
Նախօրեին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ ԱրաՀարությունյանը: Համալսարանի ռեկտոր ՍտեփանԴադայանի հաղորդմամբ' 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում բուհումուսանելէավելիքանչորսհազարուսանող' շուրջ 30 մասնագիտություններիգծով: Ուսանողների 30%-ը սովորել է գերազանց և լավ գնահատականներով: Զեկուցողը նշել է, որ ԱրՊՀտարեկանմուտքերըգերազանցելեն 1 մլրդդրամիսահմանը, որի 34%-ը կազմել են պետբյուջեից հատկացումները: Հաշվետվության մեջ անդրադարձներ են եղել կրեդիտային համակարգի արմատավորման, որակյալ կադրերի թողարկման, դասախոսական կազմը բարձրակարգ մասնագետներով համալրելու, արատավոր երևույթների և այլ խնդիրների առնչությամբ:
Արձագանքելով հաշվետվություններում տեղ գտած և ելույթ ունեցողների կողմից բարձրացված մի շարք հարցերի՝ վարչապետ Ա. Հարությունյանը մասնավորապես նշել է, որ անհրաժեշտէսահմանելորոշակիկարգարտաբյուջետայինմիջոցներիցպրոֆեսորա-դասախոսականկազմինխրախուսելուհամար, ինչպես և առկա միջոցներն ուղղել աշխատավարձերի բարձրացմանը: Վարչապետն ասել է նաև, որ արժեքավոր առաջարկությունների դեպքում այս տարի կառավարությունը կֆինանսավորի նաև հումանիտար գիտություններից ներկայացվելիք նախագծերը:
Արցախի պետական համալսարանում ուսանել է ավելի քան 4 000 ուսանող
Նախօրեին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանի հաղորդմամբ' 2009-2010 ուսումնական տարվա ընթացքում բուհում ուսանել է ավելի քան չորս հազար ուսանող' շուրջ 30 մասնագիտությունների գծով: Ուսանողների 30%-ը սովորել է գերազանց և լավ գնահատականներով: Զեկուցողը նշել է, որ ԱրՊՀ տարեկան մուտքերը գերազանցել են 1 մլրդ դրամի սահմանը, որի 34%-ը կազմել են պետբյուջեից հատկացումները: Հաշվետվության մեջ անդրադարձներ են եղել կրեդիտային համակարգի արմատավորման, որակյալ կադրերի թողարկման, դասախոսական կազմը բարձրակարգ մասնագետներով համալրելու, արատավոր երևույթների և այլ խնդիրների առնչությամբ:
Արձագանքելով հաշվետվություններում տեղ գտած և ելույթ ունեցողների կողմից բարձրացված մի շարք հարցերի՝ վարչապետ Ա. Հարությունյանը մասնավորապես նշել է, որ անհրաժեշտ է սահմանել որոշակի կարգ արտաբյուջետային միջոցներից պրոֆեսորա-դասախոսական կազմին խրախուսելու համար, ինչպես և առկա միջոցներն ուղղել աշխատավարձերի բարձրացմանը: Վարչապետն ասել է նաև, որ արժեքավոր առաջարկությունների դեպքում այս տարի կառավարությունը կֆինանսավորի նաև հումանիտար գիտություններից ներկայացվելիք նախագծերը:
7or.am