Թիես Քլեմենցը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ
Պարոն Թիես Քլեմենցը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 26.09.2012թ.-ից:
Պարոն Քլեմենցը 2012թ. օգոստոսի 23-ից հանդիսանում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենը և 2012թ. օգոստոսի 29-ին գրանցվել է այդ պաշտոնում ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Պարոն Քլեմենցը իր կարիերան սկսել է Դոյչե Բանկ Էյ Ջի-ի Գլոբալ վերահսկման ակտիվների կառավարման բաժնում: Ֆրանկֆուրտում, Փարիզում և Լոնդոնում Դոյչե Բանկում ակտիվների կառավարման գծով տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո 2005թ. Թիես Քլեմենցը նշանակվել է Էյչ-Էս-Բի-Սի Գլոբալ Ասսեթ Մենեջմենթ (Գերմանիա) Ջի Էմ Բի Էյչ-ի Գլխավոր գործառնական տնօրեն և Կառավարիչ: 2010թ. տեղափողվել է Լյուքսենբուրգ և Էյչ-Էս-Բի-Սի Տրինկաուս Ինվեստմենթ Մենեջերս Էս էյ-ում զբաղեցրել է Գլխավոր գործադիր տնօրենի և տեղական ղեկավարի պաշտոնը:
Պարոն Քլեմենցը ավարտել է Սենտ Գալլենի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: