Ճնշելով հասարակական կազմակերպությանն ու քաղաքական բանավեճը Հայաստանում
Հայաստանում տարածում է գտնում Արևմուտքի աջակցությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների դեմ արշավը: Նախկին արտգործնախարարը մեղադրվում է «փողերի լվացման» գործով, քանի որ քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրերի աջակցության համար նվիրատվություններ է ընդունել Ջոն Հանթսմանից՝ ԱՄՆ նախագահի նախկին թեկանուծուի հորից:
Թիրախը Վարդան Օսկանյանն է, Միացյալ Նահանգներում կրթություն ստացած հայ, որը 1988-2008 թթ. եղել է արտաքին գործերի նախարար, ապա հիմնադրել ոչ կառավարական Սիվիլիթաս կազմակերպությունը: Մեղադրանքն այն է, որ Ջոն Հանթսման Ավագի մոտ 2 միլիոն դոլարի նվիրատվությունը, որը մանրամասնորեն ներկայացված է Սիվիլիթասի կայքում, խախտում է Հայաստանի օրենքները:
Հայաստանյան վերլուծաբանների համաձայն՝ գործի հիմքում քաղաքականությունն է և այն, թե արդյոք Հայաստանը կունենա ազատ, բազմակուսակցական բանավեճեր, թե կհետևի Ռուսաստանին` վերադառնալով խորհրդային ոճի ավտորիտար ղեկավարմանը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը փորձում է չեղյալ հայտարարել Օսկանյանի պատգամավորական անձեռնմխելիությունը, որը տեղական լրատվամիջոցները որակում են որպես քրեական հետապնդման նախաբան:
Օսկանյանին հետապնդելու շարժումը սկսվեց ճիշտ այն բանից հետո, երբ նա 2012թ. սկզբին անդամակցեց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և հետո հայտարարեց, որ դեմ է Սերժ Սարգսյանի և նրա իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմելուն: Սարգսյանի կառավարությունը Ռուսաստանի ամուր դաշնակիցն է: Օսկանյանը ընկալվում է որպես առավել անկախ և պոտենցիալ արևմտամետ:
Իրավական այս պայքարը Հայաստանի մայրաքաղաք Երևանում փոքր երևույթ կարող է թվալ համաշխարհային մասշտաբով, սակայն դա կարևոր և մտահոգիչ միտում է Մոսկվայում և խորհրդային նախկին այլ մայրաքաղաքներում, որտեղ ՀԿ-ները ճնշումների են ենթարկվում իշխանությունների կողմից, քանի որ վերջիններս նրանց դիտարկում են որպես հասարակական ընդվզման և քաղաքական փոփոխության լծակներ: Այս ամիս Ռուսաստանը հայտարարեց, որ արգելում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գործունեությունը երկրում, որը ռուսաստանյան բազմաթիվ ՀԿ-ների է ֆինանսավորել: Նման ճնշումներն ակնհայտ են նաև Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, ինչպես նաև իսլամական շատ երկրներում, օրինակ՝ Եգիպտոսում և Պակիստանում:
Սիվիլիթասի դեպքը հետաքրքիր է նրանով, որ դրանում ներգրավված նաև է Ջոն Հանթսման հոր անունը: Ավագ Հանթսմանը 1988թ. երկրաշարժից սկսած՝ ակտիվ բարեգործություններ է արել Հայաստանում և, ըստ Սիվիլիթասի, շուրջ 20 միլիոն դոլար է նվիրաբերել երկրին: Երբ Հանթսմանների ընտանիքին պատկանող «Հանթսման Ինթերնեշնլ» ընկերությունը 2010թ. որոշեց փակել Հայաստանում իր դուստր ձեռնարկությունը` «Հանթսման բիլդինգ փրոդաքթսը», ընկերությունը գրավոր տեղեկացրել է, որ վաճառքից ստացված հասույթը պետք է փոխանցվի Օսկանյանին` ի նպաստ Սիվիլիթասի: Վաճառքից ստացվել է մոտ 2 միլիոն դոլար, որից 577 000 դոլարը ուղղակիորեն ստացել է Սիվիլիթասը և 1.4 միլիոնը՝ Օսկանյանը` Սիվիլիթասին ավելի ուշ հատկացնելու համար:
(Օսկանյանը հայտարարել է, որ Սիվիլիթասին արդեն իսկ փոխանցել է 548 000 դոլար և մնացածը դեռ փոխանցվելու է):
Սիվիլիթաս հիմնադրամը հրատարակում է թերթ և ունի ինտերնետային հեռուստատեսություն, որոնք անկախ ձայներ են մի երկրում, որտեղ լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում են իշխանությունների կողմից: Օսկանյանը և Սիվիլիթասը միջազգային նվիրատվություններ են ստացել , այդ թվում՝ Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ կառավարությունների կողմից: Նրանք նաև մասնավոր գրանտներ են ստացել Եվրասիա համագործակցության հիմնադրամից և Գերմանական Մարշալի հիմնադրամից (ԳՄՀ): (Ասեմ ավելին՝ ես ԳՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ և Օսկանյանին հանդիպել եմ մի քանի միջազգային համաժողովների ժամանակ):
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եվրոպացի մի շարք դեսպանների հետ հունիսին այցելել է Սիվիլիթաս, ապա հարցազրույց տվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, որտեղ Սիվիլիթասի դեմ սկսված արշավը որակել է «մտահոգիչ» և ասել. «Սիվիլիթասը շատ կարևոր գործընկեր է մեզ համար, և մենք կարծում ենք, որ այն շատ կարևոր է Հայաստանի քաղաքականության և լրատվամիջոցների համար»: Սիվիլիթասը միջազգային խորհուրդ ունի, որի կազմում է ԱՄՆ նախկին դեսպան Ստիվեն Բոսուորթը, որը ներկայում ղեկավարում է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և քաղաքագիտության դպրոցը, որտեղ Օսկանյանը ստացել է իր մագիստրոսական կրթությունը:
Երկու ականավոր և հարգանք վայելող գործիչներին` Օսկանյանին և Հանթսմանին, հետապնդելու որոշումը վախեցնող է, քանի որ այն ցույց է տալիս, թե նախկին խորհրդային երկրներում իշխանությունները որքան հեռու կարող են գնալ, որպեսզի սահմանփակեն քաղաքական բանավեճը: Ընդամենը մի քանի տարի առաջ Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետությունները լեփ-լեցուն էին քաղաքացիական հասարակության աջակցության ծրագրերով և ՀԿ-ներով, որոնց կապերը Արևմուտքի հետ կոսմոպոլիտ շունչ էին հաղորդում խորհրդային երբեմնի մռայլ մայրաքաղաքներին: Անցած տարվա զարգացումներից արդեն կարելի է տեսնել փոխաբերական այն դուռը, որը փակվում է, որպեսզի ճնշի արևմտյան վարակը՝ ՀԿ-ների կողմից խրախուսվող ազատ քաղաքական բանավեճը:

«Վաշինգտոն պոստ»