Լրահոս

29.09.2012 14:27


«Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում. Սփյուռքի դերը համակարգի ձևավորման գործընթացում» խորհրդաժողով

«Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում.  Սփյուռքի դերը համակարգի ձևավորման գործընթացում»  խորհրդաժողով

Սեպտեմբերի 29-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայ օգնության միության նախաձեռնությամբ (ՀՕՄ) տեղի ունեցավ «Երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում, Սփյուռքի դերը համակարգի ձևավորման գործընթացում» խորհրդաժողովը։

Նպատակն էր Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունների կանխարգելման, երեխայի զարգացման վրա հաստատությունների ազդեցության, Հայաստանում այլընտրանքային ծառայությունների ձևավորման գորցընթացի, ինչպես նաև երեխայի պաշտպանության դաշտում պետական քաղաքականության ու արդի մարտահրավերների արծարծումը և նշյալ խնդիրների լուծման եղանակների առաջադրումը։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը, ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության անդամ Լիզ Ավագյանը։ Մասնակիցների շարքում էին ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՄ-ի տարբեր երկրների միավորների ներկայացուցիչներ,  որոնք իրենց երկրներում դրամահավաքներ են նախաձեռնում՝ հասույթը տրամադրելով Հայաստանում երեխայի պաշտպանության դաշտում առկա խնդիրների լուծմանը։   

Այս խորագրի վերջին նյութերը