Լրահոս

29.09.2012 12:35


Հ. Բագրատյան. «ՀՀ նախագահին, երևի, ձեռք է տալիս նման վարչապետ ունենալ, որ ամեն տեսնելուց ձեռք առնի ու հանգստանա»

Հ. Բագրատյան. «ՀՀ նախագահին, երևի, ձեռք է տալիս նման վարչապետ ունենալ, որ ամեն տեսնելուց ձեռք առնի ու հանգստանա»

«Կամ մե՛նք պետք է ազատվենք նախագահից, կամ նախագա՛հը՝ կառավարությունից»,–այսօր հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Հրանտ Բագրատյանը։ Նա նաև ավելացրել է, որ կառավարությունը  իշխանությանն այլ թվեր է ներկայացնում, իսկ իրենց՝ այլ։

Բագրատյանն անդրադարձել է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացմանը։ Նա ասել է, որ  ինքը կառավարությանն առաջարկել է նվազագույն աշխատավարձը դարձնել ոչ թե 35 հազ. դրամ, այլ 70 հազ., բայց մերժում է ստացել։

«Ասում ենք՝ ինչի՞ համաձայն չեք 70 հազ.–ին։ Ասում ենք՝ նվազագույնը բարձրացրեք, ստվերայինը պակասեցրեք։ Ինձ պատասխանում են՝ ստվերը կերկարի, եթե նվազագույնը մոտեցնենք միջինին, գործատուները ընդհանրապես չեն գրանցի։ Մակրոէկոնոմիկայի միջին գիտելիքներ չունեն։ Ախր աշխատավարձները բարձրացնելիս կարելի է ավելի շատ օգուտ ունենալ»,–ասել է Բագրատյանը։  

7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը