Քաղաքական

29.09.2012 13:02


ԿԸՀ–ը արտահերթ նիստ կհրավիրի

ԿԸՀ–ը արտահերթ նիստ կհրավիրի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ կհրավիրի:  Օրակարգում երկու հարց է՝ Երևան քաղաքի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում ՀՀ Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ նշանակելու և ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը հաստատելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց մանդատը, իսկ թիվ 35 ընտրատարածքից ընտրված ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ:

Թիվ 35 ընտրատարածքում թեկծնածություն կառաջադրի ՀՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանը, թիվ 1-ում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել են «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը, լրագրող Արտակ Եղիազարյանը: Այսօր մամուլում լուր է տարածվել, որ ՀՀԿ-ն պատրատվում է Ավանում առաջադրել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբոր թեկնածությունը:

Այս խորագրի վերջին նյութերը