Լրահոս

29.09.2012 11:27


Չեխիայի նախագահի վրա պլաստմասայից գնդակով կրակել են

Չեխիայի նախագահի վրա պլաստմասայից գնդակով կրակել են

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի վրա խաղալիք ատրճանակից կրակել են։ Դա տեղի է ունեցել Խրաստով քաղաքում նոր կամրջի բացման ժամանակ։ 26–ամյա մի տղամարդ մոտեցել է նախագահին և պլաստմասայե մի քանի  փամփուշտ արձակել նրա վրա։ Նա նաև հասցրել է վանկարկել. «Քաղաքական գործիչները ժողովրդի կարիքների հանդեպ կույր  ու խուլ են»։

Նախագահ Կլաուսը չի տուժել, այդուհանդերձ՝ նրան  հիվանդանոց են հասցրել բժշկական զննման համար։

Այդ միջադեպը կարող է լուրջ հետևանքների ունենալ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցների համար։ Լրագրողները ապշած են, թե ինչպես կարող էին նախագահի թիկնապահները թույլ տալ այդ հարձակումը։

Այս խորագրի վերջին նյութերը