Լրահոս

29.09.2012 10:39


ԱՄՆ–ը Սիրիայի փախստականներին և ընդդիմությանը լրացուցիչ 45 մլն դոլար կտրամադրի

ԱՄՆ–ը Սիրիայի փախստականներին և ընդդիմությանը լրացուցիչ 45 մլն դոլար կտրամադրի

«Ֆրանս պրես»–ի տվյալներով՝ փախստականներին  որպես հումանիտար օգնություն 30 մլն դոլար կհատկացվի։ Այսպիսով՝ Սիրիայում հակամարտությունից տուժածներին ցուցաբերված օգնության ծավալը կկազմի 130 մլն դոլար։

Եվս 15 մլն դոլար կփոխանցվի Սիրիայի խաղաղ ընդդիմությանը։

Հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011թ. մարտից։ Ըստ ՄԱԿ–ի տվյալների՝ զոհերի թիվը կազմում է ավելի քան 20 հազ. մարդ։ Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ բախվում են  դիմադրությանը լավ զինված գրոհայինների, ովքեր օգնություն են ստանում այլ երկրներից։  

Այս խորագրի վերջին նյութերը