NATO-ի գիտաժողովի շրջանակներում հայ և արտասահմանցի գիտնականները կքննարկեն տեխնոլոգիական նոր նվաճումները
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) “NATO-ն` հանուն խաղաղության և անվտանգության” ծրագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը կազմակերպում է “Տեխնոլոգիական նվաճումները քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական, միջուկային և պայթուցիկ նյութերի բարձր արդյունավետությամբ հայտնաբերման վնասազերծման և զարգացման ասպարեզներում” խորագրով գիտական աշխատաժողով:
Աշխատաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել աշխարհի 20 երկրների գիտնականներ, երիտասարդ մասնագետներ և քաղաքագետներ։ Հայաստանից մասնակցում են ՀՊՃՀ-ն, Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Էկոնոմիկայի նախարարությունը, “Պլաստպոլիմեր” ինստիտուտը։
Աշխատաժողովի նպատակն է`
· ներկայացնել տեսական, գործնական և տեխնոլոգիական մշակումներ սենսորային զարգացումների վերաբերյալ, որոնք ուղղված են քիմիական, կենսաբանական, օպտիկական և ռադիացիոն հնարավորություններով կենսաօբյեկտներում վնասակար նյութերի, թմրա- և պայթուցիկ նյութերի հայտնաբերմանը;
· բացահայտել տեղեկատվության կոմպլեքս մշակման ալգորիթմներ, ինչը թույլ կտա իրականացնել բարդ համակարգային հսկողություն կենսական անհրաժեշտության օբյեկտներում;
· դիտարկել ահաբեկչության և տարերային աղետների դեմ պայքարի հնարավորությունները;
· ուսումնասիրել տարբեր ոլորտներում աշխատող գիտնականների, տեխնոլոգների, ճարտարագետների, քաղաքագետների համագործակցության փորձը, որը թույլ կտա առաջադեմ գիտության հնարավորությունների պայմաններում կոմպլեքս եղանակներ մշակել ոչ ավանդական մարտահրավերներին դիմակայելու համար: