Լրահոս

28.09.2012 17:21


Ռուսաստանի ԱԳՆ. «Իրանի վրա հարձակում չի լինի ո՛չ այս տարի, ո՛չ էլ մյուս»

Ռուսաստանի ԱԳՆ. «Իրանի վրա հարձակում չի լինի ո՛չ այս տարի, ո՛չ էլ մյուս»

«Իրանին  ռազմական հարված չի հասցվի ո՛չ այս տարի, ո՛չ էլ մյուս»,–այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

«Ինչ էլ որ շրջանառվի լրատվական դաշտում, ռազմական լուծմանն ուղղված յուրաքանչյուր քայլ կարող է վերացնել հույսերը, թե հնարավոր է պայմանավորվածության գալ»,–պարզաբանել է դիվանագետը։

Նրա խոսքերով՝ պատժամիջոցները, որոնք շարունակում են ընդլայնվել, նույնպես խանգարում են բանակցային գործընթացին։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ՄԱԿ–ում իր ելույթի ժամանակ կոչ էր արել Իրանին թույլ չտալ միջուկային զենք ստեղծել։ 

Այս խորագրի վերջին նյութերը