ՀՀ Վերահսկիչ պալատը, «հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանին վերաբերող հատվածի տարաբնույթ և սխալ մեկնաբանությունները», սեպտեմբերի 28-ին հանդես է եկել հետևյալ պաշտոնական պարզաբանմամբ.
«Հաշվետվության մեջ զետեղված առաջին երկու կետերը չեն վերաբերում համալսարանի բուն գործունեությանը, այլ հիշատակում են հայկական ու ռուսական պետական կառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակում իրականացվելիք կարգավորման անհրաժեշտությունը:
Հաշվետվության երրորդ կետն իր մեջ չի պարունակում համալսարանի կողմից թույլ տրված որևէ խախտում, այլ իրենից ներկայացնում է ընդամենը փաստագրում:
Հաշվետվության չորրորդ կետը հանդիսանում է ընդամենը շուկայական իրավիճակի գնահատական և նույնպես չի արտացոլում որևէ խախտում: Համալսարանը չունի եկամուտները առավելագույնին հասցնելու կանոնադրական նպատակ, իսկ կիրառվող վարձակալական դրույքները կարող են պայմանավորված լինել համալսարանի կողմից իրականացվող ուսանողների նկատմամբ սոցիալական քաղաքականությամբ:
Ընդհանուր առմամբ, ՀՀ Վերահսկիչ պալատի և ՌԴ Հաշվիչ պալատի, Հայ-Ռուսական (Սլավոնական ) համալսարանում իրականացված համատեղ ստուգման արդյունքում համալսարանի կողմից ֆինանսական խախտում չի հայտնաբերվել»:
ՀՀ վերահսկիչ պալատի պարզաբանումը

ՀՀ ՎՊ լրատվական ծառայություն