Ադրբեջանական ՀԿ-ները պայքարում են պետական գրանցման համար
Հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են զգայուն խնդիրների ոլորտում, որպես կանոն, զրկվում են պաշտոնական գրանցումից:
Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ լրատվամիջոցների ազատության համար պայքարող կազմակերպությունները բողոքում են, որ Ադրբեջանում իշխանությունները դիտավորյալ կերպով զրկում են նրանց պետական գրանցումից:
Ռասուլ Ջաֆարովը բազմիցս դիմել է պատկան մարմիններին իր «Մարդու իրավունքների ակումբ» կազմակերպությունը պաշտոնապես գրանցելու նպատակով եւ եկել է այն համոզման, որ գրանցման մերժումն առավելապես պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով, քան իր փաստաթղթերում տեղ գտած թերացումներով:
«Չնայած գրանցման փաստաթղթերն արդարադատության նախարարություն եմ ներկայացրել, կարծում եմ, որ դրանք իրականում ստուգվում են նախագահի աշխատակազմի կողմից: Երեք անգամ դիմել ենք եւ ամեն անգամ մերժում ենք ստացել», - ասում է Ջաֆարովը:
«Մարդու իրավունքների ակումբը» համակարգում էր «Երգենք հանուն ժողովրդավարության» շարժումը, որը նպատակադրված էր այս տարի Բաքվում տեղի ունեցած «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախօրեին միջազգային հանրությանն իրազեկել Ադրբեջանում մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների սահմանափակումների վերաբերյալ:
«Ժողովրդավարության ուսումնասիրություն» հետազոտական կենտրոնի ղեկավար Միրալի Հուսեյնովը նշում է, որ մինչեւ 2006 թվականը երկրում պետական գրանցում ստացած ՀԿ-ների քանակի կայուն աճ էր նկատվում, սակայն այդ ժամանակվանից ի վեր այս ցուցանիշը նվազել է:
Հուսեյնովի կազմակերպության իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ ադրբեջանական ՀԿ-ների 80 տոկոսը, որոնք գործում են բնապահպանության կամ ցանկացած այլ ոլորտում, որը ապաքաղաքական է համարվում, պաշտոնական գրանցում են ստանում, մինչդեռ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարող հասարակական կազմակերպությունների միայն 36 տոկոսն է պետական գրանցման արժանանում:
Հասարակական կազմակերպություններին գրանցման հարցում աջակցող «Ժողովրդավարական ինստիտուտներ եւ մարդու իրավունքներ» ասոցիացիայի խորհրդական Էլչին Աբդուլլաեւը նշում է, որ իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում գործող ՀԿ-ները գրանցման գործընթացում ավելի շատ խոչընդոտների են բախվում, քան այլ կառույցները:
«Արդարադատության նախարարությունը նույն հին պահանջներն է առաջադրում՝փոխել կազմակերպության անունը, նպատակները եւ այլն», - հավելում է Աբդուլլաեւը:
Նրա խոսքերով, Ադրբեջանում դատարանները, որպես կանոն, մերժում են վարույթ ընդունել արդարադատության նախարարության [գրանցման մերժման վերաբերյալ] որոշումը բողոքարկող գործերը՝զրկելով կազմակերպություններին դատական կարգով այս գերատեսչությանը պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից:
Երբ Ջաֆարովը դիմեց իր կազմակերպության անունից դատարան՝արդարադատության նախարարության որոշումը վիճարկելու նպատակով, դատավորը նախ մերժեց դատական լսում անցկացնել, իսկ երբ ի վերջո համաձայնվեց դա անել, ՀԿ-ին ի վնաս որոշում կայացրեց: Դատական գործն այժմ բողոքարկման փուլում է:
2005 թվականին հիմնադրված Բաքվի լրագրության դպրոցն 8 անգամ պետական գրանցման դիմում է ներկայացրել եւ ամեն անգամ մերժում ստացել:
«Մեզ հրաժարվում են գրանցում տրամադրել ինչ-որ անլուրջ պատճառներով: Ամեն անգամ նոր պատրվակ են գտնում: Մենք ուղղում ենք սխալները, հետո նրանք նորերն են հայտնաբերում: Յուրաքանչյուր նման խնդրի կարգավորման համար եւս 30 օր է հարկավոր, նրանք պարզապես ձգձգում են գործընթացը: Իշխանությունները մերժում են գրանցել այն կազմակերպությունները, որոնք հավատարիմ չեն իրենց», - ասում է Լրագրության դպրոցի փոխտնօրեն Ուլվի Թահիրովը:
Նա հավելում է, որ ժամանակին գործում էր գրանցման փաստաթղթերի ներկայացման առցանց տարբերակը, սակայն այս համակարգից այլեւս հրաժարվել են. «Սա նշանակում է, որ կարող են դիմումների փաթեթից ցանկացած փաստաթուղթ հանել եւ պնդել, որ մենք ենք մոռացել այն ներկայացնել, իսկ այնուհետեւ մերժել գրանցում տրամադրել»:
Պաշտոնական գրանցում չունեցող ՀԿ-ները ֆինանսավորման եւ միջոցառումների կազմակերպման հետ կապված խնդիրներ են ունենում , ինչպես նաեւ խոչընդոտների են բախվում պետական պաշտոնյաների հետ շփումներում:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Վուգար Սալիմովը հրաժարվեց մեկնաբանել այս հոդվածում բարձրացված խնդիրները՝պատճառաբանելով, որ IWPR-ը պաշտոնական գրանցումից զուրկ է: Այժմ կազմակերպությունը պատրաստվում է երկրորդ անգամ դիմել գրանցում ստանալու համար:
Նախագահական աշխատակազմի մեկ այլ պաշտոնյա Ալի Հասանովը, հանդիպելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ այս տարվա հուլիսի սկզբին, խոստացել էր ավելի մեծ ուշադրություն դարձնել նրանց առաջարկներին ՀԿ-ների վերաբերյալ ռազմավարության մշակման ընթացքում:
Արդարադատության նախարարության պետական գրանցման վարչության պետ Ռահիմ Ռահիմովն իր հերթին հերքում է, որ իր աշխատակիցները դիտավորյալ կերպով մերժում են որոշակի ՀԿ-ներին գրանցում տրամադրել:
«Հասարակությանը տրամադրվող տեղեկատվությունը 95 տոկոսով չի համապատասխանում ճշմարտությանը», - հավելում է նա:

Սեյմուր Քազիմով, ազատ լրագրող
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի “Կովկասյան լրատու” պարբերականից: www.iwpr.net