Վրացական բանտում խոշտանգումների բացահայտումը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել
Բանտարկյալների նկատմամբ բռնությունները պատկերող տեսանյութը խորհրդարանական ընտրությունների նախօրեին իշխանությունների համար իսկական պատուհաս է դարձել:
Խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Վրաստանում բացահայտված սարսափելի տեսանյութը, որտեղ պատկերված է, թե ինչպես են բանտարկյալներին խոշտանգումների ենթարկում, լրջորեն նվազեցրել է իշխող կուսակցության վերընտրվելու հնարավորությունները:
Տեսանյութը, որը շատերը կնքել են «Վրաստանի Աբու Ղրաիբ», հեռարձակվել է սեպտեմբերի 18-ին մի շարք ընդդիմադիր հեռուստաընկերությունների կողմից: Այստեղ պատկերված էին Գլդանի բանտի կալանավորները, որոնց ծեծի եւ սեռական բռնությունների են ենթարկում:
Տեսանյութի հեռարձակումից հետո, մայրաքաղաք Թբիլիսին ալեկոծվեց բազմահազարանոց բողոքի ցույցերով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ իշխանություններին դժվար կլինի վերականգնել իրենց հեղինակությունը հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
«Այն, ինչ տեսանք, սրտխառնոց էր առաջացնում: Կառավարությունը եւ նախագահն անձամբ պետք է պատասխան տան այս ամենի համար: Իշխանությունները, որոնք թույլ են տվել, որպեսզի նման բան կատարվի բանտերում, պետք է պատասխանատվության ենթարկվի», - համոզված է ցուցարարներից մեկը՝Թբիլիսիի բնակչուհի Նինո Կվարացխելիան:
Այնուհետեւ հեռարձակվեց նախագահ Սաակաշվիլու հատուկ հեռուստադիմումը, որտեղ նա նշում է, որ ցնցված է տեղի ունեցածով եւ նողկանքով է դիտել կալանավորների նկատմամբ բռնության տեսարանները:
«Ով էլ որ կազմակերպել, իրականացրել կամ թույլ է տվել այս ամենը, ամենախիստ պատժի է արժանի», - հայտարարել է նա:
Սաակաշվիլու ելույթից հետո, ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան հրաժարական տվեց՝նշելով, որ բարոյական պատասխանատվություն է զգում այս «սարսափելի արարքների» համար:
Անցյալ շաբաթ տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջներ արդեն իսկ հնչել էին: Ախալայան ղեկավարել է Վրաստանի քրեակատարողական համակարգը 2005-2008 թվականներին, եւ իրավապաշտպան ակտիվիստների կողմից մեղադրվել է բանտում խոշտանգումների պրակտիկան անտեսելու մեջ:
Չնայած Ներքին գործերի նախարարի հրաժարականին հետեւեց Վրաստանի պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեի հրաժարականը, բողոքի ալիքը չմարեց:
«Կառավարությունը պետք է լիարժեք պատասխանատվություն կրի կատարվածի համար: Մի քանի նախարարների հեռանալը բավական չէ, պետք է ողջ կառավարությունը հրաժարական տա», - ասում է վրացական թատրոններից մեկի տնօրեն Ավտո Վարսիմաշվիլին:
Տեսանյութի հեռարձակումից հետո, բանտի շուրջ տասնյակ աշխատակիցներ արդեն իսկ ձերբակալվել են՝ կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով:
Միաժամանակ, Գլդանի բանտի նախկին բանտապահ Վլադիմիր Բեդուկաձեի ձերբակալության թույլտվություն է տրվել: Հենց Բեդուկաձեն է լրագրողներին հանձնել աղմկահարույց տեսանյութը: Ներքին գործերի նախարարը մեղադրել է Բեդուկաձեին կաշառքի դիմաց խոշտանգումները տեսագրելու մեջ՝պնդելով, որ բանտապահը գումարը ստացել է կալանավորներից մեկից՝Թամազ Թամազաշվիլուց, որի որդին եւ փեսան իրենց թեկնածությունն են առադրել գալիք խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի կողմից, որի նախագահը մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին է:
Քանի որ Թամազաշվիլին ներկայում կալանքի տակ է, նրա մեկնաբանությունները դեպքի կապակցությամբ չհաջողվեց ստանալ, սակայն Բեդուկաձեն, որն այս պահին Բրյուսելում է, հերքել է այս մեղադրանքները:
«Մայիսին ինքս ինձ ասացի, որ կամ այս վարչակարգի ծառան եմ կամ էլ տղամարդ եմ: Ես աշխատանքից ազատման դիմում ներկայացրեցի, եւ վերցնելով տեսագրած նյութերս, անաղմուկ լքեցի երկիրը: Ես վախենում էի, որ ինձ կոչնչացնեն... այդ պատճառով քաղաքական ապաստան խնդրեցի Բելգիայից»,- նշել էր Բեդուկաձեն «Russia Today» հեռուստաալիքին տրված հարցազրույցում:
Դատելով տեսանյութերի մի մասի նկարահանման տարեթվից՝ մի մասը անցյալ տարի են տեսագրվել, մյուսները կարող են ավելի մեծ վաղեմություն ունենալ, եւ փորձագետները գտնում են, որ տեսագրությունների բացահայտումը երկրի համար կարեւոր խորհրդարանական ընտրությունների նախօրեին, պատահական չէ:
Աղմկահարույց տեսանյութը, անկասկած, լուրջ վնաս է հասցրել Սաակաշվիլու գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հեղինակությունը՝միաժամանակ բարձրացնելով ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում՝«Վրացական երազանքի», վարկանիշը:
Իշխանությունները ներկայում փորձում են հանդարտեցնել կրքերը եւ ելք գտնել իրադրությունից:
«Միացյալ ազգային շարժման» անդամ, Վրաստանի բնապահպանության նախկին նախարար Գոգա Խաչիձեն ելույթ ունեցավ ընդդիմադիր հեռուստաալիքներով՝ խոստանալով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կձերբակալվեն:
Պատիժների իրականացման եւ իրավական օգնության նախարարի պաշտոնում նշանակվեց Վրաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեորգի Տուգուշին, որը ժամանակին խիստ քննադատության էր ենթարկել երկրի քրեակատարողական համակարգը:
Չնայած կառավարության ձեռնարկած քայլերին, փորձագետները կասկածում են, թե իշխանությունները ժամանակ կունենան մինչեւ ընտրությունների օրը վերականգնել իրենց հեղինակությունը տեսանյութերի հասցրած վնասից հետո:
Այնուամենայնիվ, ցուցարարներից շատերն ընդգծում են, որ իրենց գործողություններով չեն սատարում որեւէ կուսակցության եւ դիտավորյալ կերպով խուսափում են քաղաքական խորհրդանիշներից եւ պաստառներից:
«Ես չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, բայց այն, ինչ կատարվել է կալանավորների հետ, բացարձակապես անընդունելի է», - ասում է հայտնի վրացի նկարիչ Ռուսուդան Պետվիաշվիլին:
«Մենք դուրս ենք եկել փողոց՝մեր բողոքն արտահայտելու մեր համաքաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի եւ հանցագործությունների դեմ, ոչ թե որեւէ կուսակցությանն աջակցելու նպատակով: Կատարվածը չպետք է անպատիժ մնա», - ասում է թբիլիսաբնակ19-ամյա ուսանող Գեգան:
Թեո Բիչիկաշվիլի, ազատ լրագրող
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: www.iwpr.net