Լրահոս

28.09.2012 14:28


Մանվել Բադեյան. «Հայաստանում դեղերի 80%-ը կեղծ է»

Մանվել Բադեյան. «Հայաստանում դեղերի 80%-ը կեղծ է»

 Աժ-ում 2011 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարեց, թե Հայաստանում դեղերի 80%-ը կեղծ է։ «Դեղերի որակի հարցը շատ անհանգստացնող է։ Շուկան լցված է կեղծ դեղերով, ինչը ամենածանր հանցագործություններից մեկն է»,–ասել է Բադեյանը՝  Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվելով, թե ինչ է արվում ոլորտը կարգավորելու համար: 
«Այդ ցուցանիշը չի համապատասխանում իրականությանը: Չի կարելի նման հայտարարություն անել, բնակչության մոտ խուճապ կառաջանա»,-ի պատասխան ասել է Դումանյանը՝ նշելով, որ 2011 թ. նախարարության ստուգումների ժամանակ ոչ մի կեղծ դեղ չի հայտնաբերվել: 

Այս խորագրի վերջին նյութերը