Այսօրվա ասուլիսին անդրադառնալով Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու դատախազի միջնորդությանը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼյուդմիլաՍարգսյանը նշել է, թե համոզված է, որ այս քայլն ունի քաղաքական ենթատեքստ։ «Սա քաղաքակա հետապնդում է, այդպես կարելի էր չմտածել և ավելի խորանալ բուն գործի մեջ, եթե դա նախընտրական շրջանում չլիներ։ Եթե անգամ ընդունենք, որ նույնիսկ ինչ–որ բան այնպես չէ «Սիվիլիթասում», ապա ես խորհուրդ եմ տալիս Դատախազությանն ու գործող վարչախմբին իրենց հայացքն ուղղել իրենց իսկ շրջապատին՝ միգուցե գտնեն ավելի կրիմինալ տարրեր, որոնց նկատմամբ կարելի է խափանման միջոց կիրառել»։ Ըստ բանախոսի՝ Սերժ Սարգսյանն այսօր ամեն ինչ անում է, որ բոլոր քաղաքական մրցակիցներին ոչնչացնի։ «Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության, Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու միջոցով... ամեն ինչ կանի, որ մնան թույլ թեկնածուներ»,-ասել է ՀԱԿ պատգամավորն ու շեշտել, որ շատերն են իր նման մտածում: Լյուդմիլա Սարգսյանը նաև նշել է, որ ՀԱԿ խմբակցությունում հարցը թեև դեռ չեն քննարկել, բայց ինքն անձամբ դեմ է քվեարկելու:
ՀԱԿ պատգամավոր. «Սա քաղաքակա հետապնդում է»
Այսօրվա ասուլիսին անդրադառնալով Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու դատախազի միջնորդությանը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նշել է, թե համոզված է, որ այս քայլն ունի քաղաքական ենթատեքստ։ «Սա քաղաքակա հետապնդում է, այդպես կարելի էր չմտածել և ավելի խորանալ բուն գործի մեջ, եթե դա նախընտրական շրջանում չլիներ։ Եթե անգամ ընդունենք, որ նույնիսկ ինչ–որ բան այնպես չէ «Սիվիլիթասում», ապա ես խորհուրդ եմ տալիս Դատախազությանն ու գործող վարչախմբին իրենց հայացքն ուղղել իրենց իսկ շրջապատին՝ միգուցե գտնեն ավելի կրիմինալ տարրեր, որոնց նկատմամբ կարելի է խափանման միջոց կիրառել»։ Ըստ բանախոսի՝ Սերժ Սարգսյանն այսօր ամեն ինչ անում է, որ բոլոր քաղաքական մրցակիցներին ոչնչացնի։ «Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության, Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու միջոցով... ամեն ինչ կանի, որ մնան թույլ թեկնածուներ»,-ասել է ՀԱԿ պատգամավորն ու շեշտել, որ շատերն են իր նման մտածում: Լյուդմիլա Սարգսյանը նաև նշել է, որ ՀԱԿ խմբակցությունում հարցը թեև դեռ չեն քննարկել, բայց ինքն անձամբ դեմ է քվեարկելու:
7or.am