Լրահոս

28.09.2012 12:59


Նաթանյահու. «Աշխարհը պարտավոր է Իրանի առջև կարմիր գիծ անցկացնել»

Նաթանյահու. «Աշխարհը պարտավոր է Իրանի առջև կարմիր գիծ անցկացնել»

Ւսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ՄԱԿ–ում իր ելույթի հիմնական թեման էր դարձրել Իրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելու անհրաժեշտությունը։

«Ովքեր մտածում են, որ Իրանի հետ կարելի է խոսել ինչպես նորմալ բանական պետության հետ, սխալվում են,–հայտարարել է Նետանյահուն։–Արդեն այս գարնանը կամ ամռանը Իրանը կավարտի միջուկային զենքի ստեղծման երկրորդ փուլը, և այդ ժամանակ Թեհրանին ռումբ ստեղծելուց կբաժանի մի քանի ամիս կամ շաբաթ»։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ–ը և Իսրայելը սերտորեն համագործակցում են Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարի ոլորտում։ 

Այս խորագրի վերջին նյութերը