Լրահոս

28.09.2012 12:25


«Երկիր միություն». «Ջավախքում ընտրությունների կեղծման միջոցով Սաակաշվիլիի վարչակարգի իշխանության վերարտադրությունն անընդունելի է»

«Երկիր միություն». «Ջավախքում ընտրությունների կեղծման միջոցով Սաակաշվիլիի վարչակարգի իշխանության վերարտադրությունն անընդունելի է»
Մոտենում է հոկտեմբերի 1-ը` երբ Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցելու է նաև ջավախքահայությունը։ 2004-ից նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ Վրաստանը ղեկավարող և այսօր ընտրությունների միջոցով իր իշխանությունը վերարտադրել ձգտող քաղաքական ուժը ոչ միայն որևէ լուծում չի տվել Ջավախքի խնդիրներին, այլ ընդհակառակը, էապես սահմանափակել է ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթական և այլ իրավունքները։
Մասնավորապես`
- Ջավախքում առավել խիստ կերպով են գործադրվում հանրային կյանքի բոլոր ոլորտներում վրացերենի պարտադիր և անայլընտրանքային կիրառմանը վերաբերող օրենքները. վրացերենի չիմացության պատրվակով գործից են ազատվում և էթնիկ վրացիներով են փոխարինվում պետական հիմնարկներում աշխատող հայերը,
- հետևողական քայլեր են ձեռնարկվում Ջավախքում հայալեզու ուսուցման հիմքի վրա դպրոցական համակարգի վերացման ուղղությամբ, այդ թվում գնալով կրճատվում են հայոց լեզվի դասաժամերը հայկական դպրոցներում,
- վրաց ուժային կառույցները հակաօրինական միջոցներով մշտական ճնշման տակ են պահում Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքը,
- հետզհետե սահմանափակվում են հայաբնակ շրջաններում ՏԻՄ մարմինների լիազորությունները։
Սաակաշվիլիի վարչակարգը հալածանքների է ենթարկում այն հասարակական-քաղաքական գործիչներին և կառույցներին, որոնք իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների։ Վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու
ՀՀաայյրրեեննաադդաարրձձոոււթթյյաանն եեււ հհիիմմննաավվոորրմմաանն հհաասսաարրաակկաակկաանն կկաազզմմաակկեերրպպոոււթթյյոոււննննեերրիի մմիիոոււթթյյոոււնն
““YYeerrkkiirr”” UUnniioonn ooff NNoonn--ggoovveerrnnmmeennttaall OOrrggaanniizzaattiioonnss ffoorr RReeppaattrriiaattiioonn aanndd SSeettttlleemmeenntt
UUnniioonn ddeess aassssoocciiaattiioonnss «YYeerrkkiirr» ppoouurr llee ppeeuupplleemmeenntt eett llaa rrééiinnsseerrttiioonn
ССооююзз ооббщщеессттввеенннныыхх ооррггааннииззаацциийй «ЕЕррккиирр» ппоо ррееппааттррииааццииии ии ооссввооееннииюю
և հեռակա դատավարություններ անցկացնելու արդյունքում 2008 թ-ից առ այսօր տասնյակ ջավախքահայ ակտիվիստներ ստիպված են եղել հեռանալ երկրից և/կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը։ Շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման է դատապարտվել ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Վրացական իշխանությունները արհամարհում են հալածանքները դադարեցնելու, Վահագն Չախալյանին և ջավախքահայ այլ ակտիվիստներին ազատ արձակելու Ջավախքի բնակչության, Հայաստանի և հայկական սփյուռքի գործիչների ու կազմակերպությունների կոչերը։
Ջավախքում այսօր տիրող անմխիթար վիճակի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Սաակաշվիլիի վարչակարգը։ Ջավախքահայությունը քաջ գիտակցում է, որ իշխող կուսակցության վերընտրման դեպքում ջավախքահայության տարրական իրավունքների ոտնահարման քաղաքականությունը ոչ միայն չի դադարի, այլ ընդհակառակը` նոր թափ կստանա։
Ջավախքահայության հիմնական քաղաքական իրավունքներից մեկը ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով Վրաստանի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման գործընթացներին մասնակցելն է։ Ինչպես և ջավախքահայության այլ իրավունքները, այս իրավունքը ևս ներկայումս կոպտորեն ոտնահարվում է Սաակաշվիլիի վարչակարգի կողմից։ Նախընտրական շրջանում վրաց իշխանությունների ապօրինի գործողությունները, ընդդիմության ակտիվիստների նկատմամբ ճնշումների և հալածանքների աննախադեպ ալիքը վկայում են այն մասին, որ Սաակաշվիլիի վարչակարգը պատրաստ է վարչական և ուժային ռեսուրսի օգտագործման միջոցով կեղծելու Վրաստանի հայաբնակ շրջաններում ընտրությունների արդյունքները։ Այսինքն, ընտրությունները կարող են կեղծվել նույն այն մեթոդներով, որոնք Ջավախքում գործի էին դրվել 2006, 2008, 2010թթ. ընտրությունների ժամանակ։
Հաշվի առնելով վերոնշյալը` «Երկիր» միությունը պահանջում է Սաակաշվիլիի վարչակարգից և նրա ջավախքյան գործակատարներից ընտրությունների օրը և ձայների հաշվարկի ընթացքում չբռնանալ ջավախքահայության ընտրական իրավունքների վրա և գործի չդնել քվեարկության արդյունքների կեղծման մեխանիզմը։ Վրաստանի հայաբնակ շրջաններում ընտրությունների կեղծման միջոցով Սաակաշվիլիի վարչակարգի իշխանության վերարտադրությունն անընդունելի է։
«Երկիր միություն»

Այս խորագրի վերջին նյութերը