Լրահոս

28.09.2012 12:10


Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դրեց

Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դրեց

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողներին հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանի մանդատը կարելի է համարել վայր դրված: Այսօր ՀՀԿ անդամի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ետ վերցնելու վերջնաժամկետն է:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը խորհրդարանում ընթերցվել է սեպտեմբերին 5-ին, և Ազգային ժողովի կանոնակարգի 13-րդ հոդվածի համաձայն` պատգամավորը կարող է դիմումը ետ վերցնել խորհրդարանի նիստում դրա հրապարակումից 15 օրվա ընթացքում: Բացի այդ, Ազգային ժողովի կանոնակարգի 35-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ 15-օրյա ժամկետի հաշվարկից պետք է հանվեն ոչ աշխատանքային, տվյալ դեպքում՝ տոնական, հիշատակի և հանգստյան օրերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը