Կոնգրեսական Բերմանը Ռամիլ Սաֆարովի գործի առնչությամբ նամակով դիմել է Քլինթանին
Կոնգրեսական Հերման Լ. Բերմանը նամակով ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին է դիմել Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ։ Մասնավորապես նա կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ–ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և սպառազինության վաճառքը Ադրբեջանին։ Այս մասինհայտնում է «Asbarez.com»–ը։
Բերմանը նշել է, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը և Ադրբեջանում հերոսացնելը սարսափեցնող երևույթ է, ծաղր է արդարադատության հանդեպ։ Նա նաև ավելացրել է, որ չնայած Պետքարտուղարության խիստ քննադատությանը՝ պետք է նաև դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։