Դերենիկ Դումանյանի հավաստմամբ՝ դեղերի խնդիրը նախարարության վերահսկողության տակ է
Ազգային Ժողովում շարունակվում են 2011թ-ի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները։ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, անդրադառնալով դեղերի խնդրին, ասել է, որ այս դաշտը նախարարության վերահսկողության տակ է։ «Դեղերը հենց սահմանին են ստուգվում ու հաստատվում դրանց պիտանելիությունը: Բայց կան դեպքեր, երբ դրանք ներմուծվում են Հայաստան, այսպես կոչված, պայուսակային ճանապարհով, որը դեռ անվերահսկելի է»,–ասել է նախարարը՝ նշելով, որ այս հարցում օրենսդրական փոփոխությունների լուրջ կարիք կա։
Դերենիկ Դումանյանի հավաստմամբ՝ դեղերի խնդիրը նախարարության վերահսկողության տակ է
Ազգային Ժողովում շարունակվում են 2011թ-ի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները։ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, անդրադառնալով դեղերի խնդրին, ասել է, որ այս դաշտը նախարարության վերահսկողության տակ է։ «Դեղերը հենց սահմանին են ստուգվում ու հաստատվում դրանց պիտանելիությունը: Բայց կան դեպքեր, երբ դրանք ներմուծվում են Հայաստան, այսպես կոչված, պայուսակային ճանապարհով, որը դեռ անվերահսկելի է»,–ասել է նախարարը՝ նշելով, որ
այս հարցում օրենսդրական փոփոխությունների լուրջ կարիք կա։
7or.am