Երևանի գեղարվեստի թեքումով դպրոցների սաները մասնակցել են «Էրեբունի» արգելոց-թանգարանում անցկացվող թեմատիկ սեմինարներին
Սեպտեմբերի 27-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հյուրընկալեց Երևանի Ղ. Սարյանի անվ. արվեստի թիվ 1, Բ.Կանաչյանի անվ. արվեստի թիվ 17 և Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի թվով 15 աշակերտների` «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում:
Որպես նախագծի մասնակցային գործընկեր` արգելոց-թանգարանը արդեն ամիսներ շարունակ ընդունում է վերոնշյալ դպրոցների ստեղծագործող սաներին`10- 15 տարեկան դպրոցականների, որոնք ունկնդրում են մեկնաբանություններ և բացատրություններ Էրեբունի ամրոցի պաշտամունքային-կրոնական, պալատական և տնտեսական կառույցների ճարտարապետության, պեղումներով բացահայտված առարկաների նյութի և նկարագրության վերաբերյալ: Հիմնական ցուցադրությանը ծանոթանալուց հետո, նրանք իրականացնում են նկարչության դասեր` բուն հնավայրում:
ՍԵպտեմբերի 27-ի սեմինարին ընդառաջ` նշյալ դպրոցների սաները սեմինարի լսարանը զարդարել էին Էրեբունի ամրոցին և Երևանին նվիրված իրենց աշխատանքներով: Շատերը փորձեցին սեմինարի ընթացքում ևս անել ճեպանկարներ: Երեխաները խոստովանել են, որ անչափ սիրում են այցելել Հայաստանի հուշարձաններ և իրենց զգացածը թղթին հանձնել: Նրանք նույնիսկ ասել են, որ Հայաստանի տասնյակ հազարավոր հուշարձաններից իրենց հավասարապես սիրելի են բոլորը:
Սեմինարի ավարտին Բ. Կանաչյանի անվ. արվեստի դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը շնորհակալություն է հայտնել արգելոց-թանգարանին և առաջարկել սեմինարները դարձնել մշտապես գործող կրթական ծրագիր: Իսկ սեմինարի մասնակից դպրոցականներից շատերն էլ արգելոց-թանգարանին են նվիրել Էրեբունի ամրոցին վերաբերող իրենց աշխատանքները: