Լրահոս

28.09.2012 11:30


Չինաստանը Ճապոնիայի կողմից վիճելի կղզիների գնումը գողություն է անվանել

Չինաստանը Ճապոնիայի կողմից վիճելի կղզիների  գնումը գողություն է անվանել

Չինաստանի ԱԳՆ ղեկավար Յան Ցզեչին ՄԱԿ–ում իր ելույթի ժամանակ Ճապոնիային մեղադրել է վիճելի կղզիների «գողության» համար։ Այդ մասին հաղորդում է BBC–ն։

Նախարարության ղեկավարը վստահ է, որ Ճապոնիայի կառավարության կողմից վիճելի Սենկակու (Դյաոյուդաո) կղզիների ձեռքբերումը «անօրինական է և անվավեր»։ Իր ելույթի ժամանակ նա նաև Տակիոյին կոչ է արել խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով։

Երեկ Ճապոնիայի վարչապետ Եսիհիկո Նոդան  ՄԱԿ–ում հայտարարել է, որ իր երկիրը այդ կղզիների նկատմամբ իրավունքներ ունի և չի զիջի։

Անցած շաբաթ Ճապոնիայի կառավարությունը վիճելի կղզիները գնել է անհատ սեփականատեր հանդիսացող ճապոնական Կուրիհարա տոհմից, ինչը Չինաստանի զայրույթն է հարուցել։ 

Այս խորագրի վերջին նյութերը