Լրահոս

28.09.2012 11:28


Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր:

Կատաղություն հիվանդությունը ներկայում առողջապահության ոլորտի կարևոր հիմնախնդիրներից է: Կատաղության դեմ պայքարի և կանխարգելման ալյանսի տվյալներով` ամեն տարի աշխարհում կատաղություն հիվանդությունից մահանում է գրեթե 55.000 մարդ: Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են աֆրիկյան և ասիական երկրներում: Արձանագրված դեպքերի 40%-ը բաժին է ընկնում մինչև 14 տարեկան երեխաներին:

Վիրուսի հիմնական պահոցը վայրի կենդանիներն են, այդ թվում` աղվեսներ, գայլեր, կրծողներ: Ընտանի կենդանիներից կատաղություն հիվանդությամբ հիվանդանում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիները, կատուները, շները: Սակայն, բնակչության համար որպես կատաղություն հիվանդության բնական աղբյուր, էական դերը պատկանում է շներին` հատկապես թափառող: Ինչքան մեծ է կենդանու շփումը մարդու հետ, այնքան մեծ է վարակման վտանգը:

Մարդու համար վարակի աղբյուր են համարվում գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը որոշվում է վնասվածքի /կծվածի/ տեղակայմամբ և ծանրությամբ: Այն կարող է ընթանալ մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:

Այս խորագրի վերջին նյութերը