Լրահոս

28.09.2012 11:20


«Փուչիկների» գործով դատը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 11-ը

«Փուչիկների» գործով դատը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 11-ը

Մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի գործով դատաքննությունն այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց: Մեղադրյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը դատարանին միջնորդեց իրեն տրամադրել տասը աշխատանքային օր ժամանակ՝ յոթ հատորանոց գործին ծանոթանալու համար:

Նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 11-ը:
Նախորդ նիստում մեղադրյալ Սերոբ Բոզոյանը միջնորդել էր արագացված ընթացակարգով անցկացնել դատաքննությունը:
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էր ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձ:

Այս խորագրի վերջին նյութերը