ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց անհանգստությունն են հայտնել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում չորեքշաբթի հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հինգշաբթի՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները։ Արտգործնախարարները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման գործում ջանքեր ներդնելու և բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը։ Իրենց հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհանգստություն են հայտնել վերջին ամիսներին բանակցային գործընթացում զգալի առաջընթացի բացակայության կապակցությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման գործում ջանքեր ներդնելու և բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը: Իրենց հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհանգստություն են հայտնել վերջին ամիսներին բանակցային գործընթացում զգալի առաջընթացի բացակայության կապակցությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց անհանգստությունն են հայտնել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում չորեքշաբթի հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հինգշաբթի՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները։
Արտգործնախարարները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման գործում ջանքեր ներդնելու և բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը։ Իրենց հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհանգստություն են հայտնել վերջին ամիսներին բանակցային գործընթացում զգալի առաջընթացի բացակայության կապակցությամբ: