Աշխատանքից ազատված տղամարդը կրակել է աշխատակիցների ուղղությամբ, այնուհետև ինքնասպան եղել
ԱՄՆ–ի Մինեապոլիս քաղաքի կենտրոնում տեղակայված գրասենյակային շենքերից մեկում աշխատանքից ազատված աշխատակիցը անկանոն կրակ է բացել գործընկերների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 4 մարդ։ Զոհվածներից մեկը հենց հարձակվողն է եղել։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել «Accent Signage Systems» ընկերության գրասենյակում, որը զբաղվում է գովազդային ցուցանակների պատրաստմամբ։ Ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ նախօրեին աշխատանքից հեռացված տղամարդը մտել է գրասենյակի տարածք ու սկսել կրակել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը նկուղում հայտնաբերել է հարձակվողի մարմինը, ով ինքնասպան էր եղել։