Զարմանում եմ, թե ինչո՞ւ Ամերիկյան հայտնի «Discovery » կամ «Wild World» հեռուստաալիքները, իրենց հաղորդումներն չեն նկարահանում Հայաստանում: Ախր, այդ հաղորդումների համար, լավ էլ նախապայմաններ կան Հայաստանում: Օրինակ, որ ասում են՝ այս կամ այն կենդանին գրանցվել է Կարմիր Գրքի մեջ, ես զարմանում եմ, ախր բացահայտ սուտ է: Էդ «եզակի տեսակ» կոչվածները մեր մոտ լավ էլ աճում և բազմանում են: Թեև դրանց կենդանի են անվանում, իսկ նրանց, ում ես ի նկատի ունեմ՝ «եզակի անասուն»:
Բարկանում եմ, երբ մի սպանված գայլի դիմաց, հարյուր հազար դրամ պարգևատրում են սահմանում: Ու մինչ այդ գումարը տալիս են գայլ խփած որսորդին, խեղճի նյարդերը քայքայվում են: Բարկանում եմ, երբ օրինակ, ասենք, շնագայլերի համար չեն վճարում, դրա համար էլ դրանք շան նման բազմանում են: Այ, եթե որսորդին շահագրգռեին, լավ կլիներ: Դրանց «թրբը» կտար:
Հիմա կասեք, թե էս մարդն ի՞նչ է խոսում: Ասեմ, օրինակ համացանցում տարածված տեսանյութը, որտեղ երեք ոչխար, բառիս բուն իմաստով՝ Չարենցի արձանի վրա էին հարձակվել: Լուրջ եմ ասում, էդ «չափալաղը» Չարենցին չէր, այլ ինձ ու քեզ: Բայց այն, որ Մհեր Մկրտչյանի կավե արձանն են կոտրում, դա նշանակում է, որ բրոնզե արձանն արդեն իսկ վտանգված կլիներ հափշտակման: Խոսք չեմ գտնում արտահայտելու բարկությունս: Տականքներ: Ու սրանց նմանների համար գոյություն ունի, է~, բերանս չի բացվում, որ ասեմ «մարդու » իրավունքների պաշտպանության գրասենյակ: Իսկ ուր էին նայում դրանց «չոբանները», է~, իրավապաշտպանները: Նման ոչխարներին, հարկավոր է «ամորձահատել» կամ ինչպես ժողովուրդն է ասում «կռդել», որ դրանց նմանները շատ չբազմանան ու կեղտոտեն որտեղ որ ուզենան, դրանց գարշահոտն անտանելի է:
Հիմա, խոսում ենք շնագայլերի մասին, հա, դրանք էվոլյուցիայի արդյունքում երկոտանիներ են դարձել: «Հայաստանյան անտառներում» դրանք բազմանում են ճագարի նման: Դե, եթե հաշվի առնենք, որ մեր առյուծներն Աֆրիկյան երկրներում են որս անում, նշանակում է, որ առյուծները տեղում չեն, ու էս շնագայլերը «հաբռգել» են ու թաթ են գցում «Կարմիր գրքում» գրանցված այծերին: Ոհմակը հավաքվել ու արյունարբու խրախճանք է արել: Փողի հոտ, արյան հոտ, սրանք երկուսի դեպքում էլ արբում են դրանց հոտից: Այս անգամ էլ, այծի արյան հոտից արբաց՝ ոռնացել են կամ քրքջացել: Մեկ դրանց քրքիջը չեմ կարող տանել, մեկ էլ ճայերինը: Պարզապես սրտխառնոց է առաջանում մոտս:
Հարց, ո՞վ է հայաստանյան անտառների տերը: Եթե շնագայլերն են, ապա զարմանալի չէ, որ նույնիսկ անտառապահն է որսի տեղերը ցույց տալիս նրանց, ու մի հատ էլ շողոքորթող շան նման, խորովածը պատրաստելիս՝ պոչն է խաղացնում: Ինքն ինչ անի, տերը ոնց ասեց, էդպես էլ կլինի: Շնագայլերից ո՞վ է պահանջողը, թե էս ի՞նչ եք անում, ո՞վ է դրանց կոկորդից բռնողը: Դրա համար էլ բացեիբաց են ուտում ու մի բան էլ հետք թողնում,թե տես՝ «այստեղ օլիգարխների ոհմակ է եղել »: Ի՞նչու եմ ասում, որ դրանք օլիգարխներ են և ոչ թե պարզապես որսագողեր, որովհետև, ո՞վ է իր գլխից թռնողը, որ դրանց տարածքները մտնի ու մի բան էլ որսագողությամբ զբաղվի և դա հերիք չէ, մի բան էլ տեղում խորոված անի ու համտեսի այծի միսը: Հենց նույն «բնապահպանության նախարարը», ով մեծ մեծ խոսում ու պահպանում էր բնությունը՝ դրանց քթներից կբերեր:
Հիմա, ուր գնում ես, հանդիպում ես խոզերի, որ ավտոբուս-ավտոբուս լցվում ու շրջագայելով կեղտոտում են բնությունը: Ժողովուրդն ասում է «Խոզի գլուխը խալիճին չի գալիս»: Հիմա սրանցն է: Դե, քաղաքներում կեղտոտելն արդեն
«ризон» չէ, դրա համար էլ բնությունն են ավիրում: Այսպես ասած՝ ընդարձակում են իրենց կենսակերպի տարածքները: Սրանք, լավ էլ օրինակ են ծառայում իրենց գոջիների համար:
Զարամանում եմ բոլոր այն մարդկանց վրա, ովքեր մի տեսակ դնջություն ունեն: Ովքեր առավոտից իրիկուն, ոտքով ու գլխով խորացած են իրենց աշխատանքի մեջ, ու թքած ունեն այս ամենի վրա, նրանք չեն էլ նկատում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները: Նրանք նյարդեր չեն քայքայում, նրանց փոխարեն դա անող կա ու երբ նրանց հարցնում ես այս իրադարձությունների վերաբերյալ իրենց վերաբերմունքի կամ կարծիքի մասին, մալի նման, նայում են երեսիդ ու հիմար ժպիտով պատասխանում, լո՞ւրջ, ես տեղյակ չէի դրանից, ու հոգնած ու արդեն ալարկոտ եզի նման, քայլերն ուղղում դեպի շքամուտքի կողմը: Այս տեսակի մարդիկ, սեփական ստվերից են վախենում ու սրանց կյանքը միշտ էլ անշուք է անցնում: Անտարբերություն՝ ժամանակի և մարդկային մեծագույն թերություն և աններելի մեղք: Դրա համար էլ զուր չէ, երբ մարդկային տեսականու բազմազանությունը՝ իր զարմանալի նմանությունն է գտնում կենդանական աշխարհում: Խոզ, եզ, անասուն, ավանակի մեկը, շուն, գայլ, առնետ, ջայլամ և այլն:
Ահա թե ինչ է պատահում, երբ մեզանում լռում է ՄԱՐԴԸ:
Աշխարհ, ո՞վ է քո տերը:
Ի՞նչպես է օր օրի փոխվում մարդ արարածի դիմագիծը, ի՞նչպես է նա դեգրադանում:
Ի՞նչպես է այս երկիր մոլորակը, այսպիսիներին կրում իր վրա: Ասել եմ, ու էլի եմ ասում, միայն քաղաքացիական նախաձեռնությունը, քաղաքացիական ինքնագիտակցումն ու կազմակերպումն է, որ կարող է ինչ որ կերպ դեգրադացման դեմն առնել: Ի դեպ, հարգանքներս բոլոր նման նախաձեռնությունների մասնակիցներին և կազմակերպիչներին: Այս մարդիկ են, որ բռնում են շնագայլերի կոկորդից, խոզերին՝ վարժեցնում մաքրության, պուրակներում՝ տարածքների վրա աչք ունեցողների մռութը, մտցնում իրենց իսկ սեփական մեզի մեջ, որով նշնել են այն տարածքները, որոնք հափշտակել են ցանկանում և նման այլ և այլ երևույթներ և այլև այլ մարդիկ: Թող ձեր ականջներին օղ լինի, որ դուք հանդիպելու եք մի ուժի՝ ում ծնեցիք ձեր մարդկային կերպարը կորցնելով: Դուք, այլ ընտրանք չեք թողնում, բացի միայն տեսախցիկով կամ այլ միջոցներով, ձեզ վերահսկողության տակ առնելը: Հիշեք, որ ձեզ հետևում են քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստները, և օրը 24 ժամ դուք գտնվում եք նրանց վերահսկողության տակ:
Ոչինչ ծածուկ չի մնա, ոչ ոք չի լռելու և ոչ ոք չի հանդուրժի: Դուք պատասխան էք տալու: Ես հռչակում եմ այս աշխարհը՝ հանրային սեփականություն:
Երբ լռում է ՄԱՐԴԸ
Հասարակության դեգրադացիայի խնդիրներ շարքից

Մամիկոն Համբարյան