Կարծիք

28.09.2012 09:03


Դալլաքյանի հույսին մնացած իշխանություն

Դալլաքյանի հույսին մնացած իշխանություն

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը որքան շատ են երեւում հեռուստաէկրաններին, որքան շատ են ելույթ ունենում, այնքան հայ ժողովուրդն ավելի է համոզվում, որ հնարավորինչ չափ շուտ Հայաստանին պետք են նոր եւ որակական բոլորովին այլ հատկանիշներով օժտված իշխանություններ:

Բանականությամբ առաջնորդվելու դեպքում Սերժ Սարգսյանն, իհարկե, չէր առաջադրվի գալիք նախագահական ընտրություններում։ Սակայն աթոռի հանդեպ ունեցած անպատասխան սերը գործող նախագահին մղելու է ընտրարշավի։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ինչ որ մեկը Սերժ Սարգսյանին ներշնչել է, որ նախագահի աթոռն ինքը ժառանգել է իր նախնիներից եւ պետք է փոխանցի իր ժառանգներին:

Բայց կարո՞ղ է արդյոք Սերժն առաջադրվել և հաղթանակ տանել։ Եկեք մի պահ կտրվենք առօրյա հոգսերից, սթափվենք եւ նայենք մեր շուրջը: Ուշադիր նայելու դեպքում կնկատենք, որ մեր կողքին չեն մեր ընկերներից, հարազատներից, դասընկերներից շատերը: Նրանք համալրել են, այսպես կոչված, Հայկական աշխարհը: Ընդ որում, նրանց մի մասը դա արդել է ստիպված: Կնկատենք բազմաթիվ փակված խանութներ, արտադրամասեր, ֆիրմաներ: Կնկատենք բանկեր, որոնք հարստանում են Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունից տուժածների հաշվին:

Եւ մի՞թե այս ամենը բավարար չէ հասկանալու համար, որ եթե այսպես շարունակվի թեկուզ երեք-չորս տարի, ապա արդեն նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում մենք չենք կարող փոխել իրավիճակը: Միայն 2008-2012 թվականներին Հայաստանից հեռացել է ավելի քան 150 հազ. մարդ: Ընդ որում, յուրաքանչյուր տարի արտագաղթողների թիվն ավելանում է:

Այնպես որ, ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ եթե հանկարծ Հայաստանում չհաղթի առողջ բանականությունը, ապա 2017 թվականին Հայաստանում լավագույն դեպքում կլինի երկու-երեք գործարար, նրան կից գործարար աշխատող մի տասը պսեվդոգործարար եւ ընդամենը 1.3-1.5 մլն, հիմնականում աղքատ բնակչություն ունեցող թույլիկ երկիր: Կրկնում եմ` սա լավագույն դեպքում:

Առողջ տրամաբանությունը հուշում է, որ մեր ժողովուրդը պետք է ամեն ինչ անի նման սցենարի իրականացումը կանխելու համար: Վրացիները` Միխայիլ Սահակաշվիլին ապացուցեց, որ կարելի է նույնիսկ ամենաաղքատ եւ քաոսային երկիրը վերածել նորմալ եւ զարգացող պետության: Վրաստանում դա ստացվեց, մեզ մոտ եւս կստացվի: Ընդ որում, մի շարք գործոններից ելնելով կարելի է պնդել, որ մեզ մոտ դա ավելի լավ կստացվի: Ինչ է անհրաժեշտ` ընդամենը ժողովրդի վստահությունն ունեցող իշխանություն:

Եթե Սերժ Սարգսյանին եւ նրա խորհրդականներին թվում է, թե Վիկտոր Դալլաքյանով ու Արտաշես Գեղամյանով հնարավոր է հավատալ ու փոխել, ապա նրանք մոլորության մեջ են։  

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը