Լրահոս

27.09.2012 17:44


Սիրիական ազատ բանակի մի շարք սպաներ անցել են Ասադի կողմը

Սիրիական ազատ բանակի մի շարք սպաներ անցել են Ասադի կողմը

Սեպտեմբերի 26-ին Սիրիական ազատ բանակի մի շարք սպաներ անցել են նախագահ Բաշար Ասադի կողմը: Նրանցից մեկը՝ գնդապետ Հալեդ ալ Զալեմը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով: Նա դատապարտել է հայրենակիցների դեմ զենք կիրառելը՝ կոչ անելով ապստամբներին վայր դնել զենքը:

Նշենք, որ սեպտեմբերի 26-ը Սիրիայում եղել է հակամարտության ամենաարյունալի օրերից մեկը։ Փոխհրաձգության արդյունքում զոհվել է 300-ից ավելի մարդ, որոնցից 199-ը քաղաքացիական անձինք են եղել: 

Այս խորագրի վերջին նյութերը