Արցախի նախագահ. «Պետության առջև ծառացած խնդիրները միանգամայն լուծելի են»
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը: Անդրադառնալով նախկին կառավարության կատարած աշխատանքներին՝ նախագահը նշել է, որ, ընդհանուր առմամբ, նրան հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը, որի մասին են վկայում 2007-2012թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները եւ գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացը: Միաժամանակ, նախագահը նշել է, որ կան նաեւ չլուծված կամ մասամբ լուծում ստացած խնդիրներ ու բացթողումներ: Ըստ Արցախի ղեկավարի՝ նոր կառավարությունը պետք է օբյեկտիվորեն գնահատելով ձեռքբերումները, կատարի համապատասխան հետեւություններ եւ ներկայացնի այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի վրա լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները: Նախագահն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին անհրաժեշտ է ապահովել 9-11 տոկոս տարեկան տնտեսական աճ, որի համար կան բոլոր հնարավորություններն ու նախադրյալները: Բակո Սահակյանի խոսքով՝ գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում, որոնք առաջիկա տարիներին կհանդիսանան տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, խոշոր ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել տնտեսական աճի կայուն տեմպերը: Տնտեսության գերակա ճյուղերի առաջընթացի ապահովման գործընթացում նախագահը մեծ տեղ է հատկացրել գիտության եւ կրթության զարգացմանը՝ հիմնական նպատակ համարելով որակյալ երիտասարդ մասնագետների պատրաստումը, ովքեր կդառնան մեր սեփական կադրային բանկի հիմքը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաեւ սոցիալական ապահովության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի եւ սպորտի ոլորտներին: Նախագահի խոսքով՝ այս ուղղությամբ իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ, որոնք նոր որակ կհաղորդեն ԼՂՀ-ի համար այս կարեւոր բնագավառներին: Նախագահ Սահակյանը բոլոր ձեռքբերումների հիմքը համարել է հզոր ու մարտունակ բանակը՝ հավելելով, որ պետությունն այսուհետ էլ կանի ամեն ինչ զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրները արժանվույնս լուծելու համար: Բակո Սահակյանը նշել է, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ: Նախագահը իր՝ որպես մարդու, եւ որպես պետության ղեկավարի համար անընդունելի ու անթույլատրելի է համարել այլ մոտեցում՝ ընդգծելով, որ պետության առջեւ ծառացած խնդիրները բարդ են, բայց եւ միանգամայն լուծելի:
Արցախի նախագահ. «Պետության առջև ծառացած խնդիրները միանգամայն լուծելի են»
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԼՂՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը:
Անդրադառնալով նախկին կառավարության կատարած աշխատանքներին՝ նախագահը նշել է, որ, ընդհանուր առմամբ, նրան հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը, որի մասին են վկայում 2007-2012թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները եւ գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացը:
Միաժամանակ, նախագահը նշել է, որ կան նաեւ չլուծված կամ մասամբ լուծում ստացած խնդիրներ ու բացթողումներ: Ըստ Արցախի ղեկավարի՝ նոր կառավարությունը պետք է օբյեկտիվորեն գնահատելով ձեռքբերումները, կատարի համապատասխան հետեւություններ եւ ներկայացնի այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի վրա լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները: Նախագահն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին անհրաժեշտ է ապահովել 9-11 տոկոս տարեկան տնտեսական աճ, որի համար կան բոլոր հնարավորություններն ու նախադրյալները:
Բակո Սահակյանի խոսքով՝ գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում, որոնք առաջիկա տարիներին կհանդիսանան տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, խոշոր ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել տնտեսական աճի կայուն տեմպերը:
Տնտեսության գերակա ճյուղերի առաջընթացի ապահովման գործընթացում նախագահը մեծ տեղ է հատկացրել գիտության եւ կրթության զարգացմանը՝ հիմնական նպատակ համարելով որակյալ երիտասարդ մասնագետների պատրաստումը, ովքեր կդառնան մեր սեփական կադրային բանկի հիմքը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաեւ սոցիալական ապահովության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի եւ սպորտի ոլորտներին: Նախագահի խոսքով՝ այս ուղղությամբ իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ, որոնք նոր որակ կհաղորդեն ԼՂՀ-ի համար այս կարեւոր բնագավառներին:
Նախագահ Սահակյանը բոլոր ձեռքբերումների հիմքը համարել է հզոր ու մարտունակ բանակը՝ հավելելով, որ պետությունն այսուհետ էլ կանի ամեն ինչ զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրները արժանվույնս լուծելու համար:
Բակո Սահակյանը նշել է, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ: Նախագահը իր՝ որպես մարդու, եւ որպես պետության ղեկավարի համար անընդունելի ու անթույլատրելի է համարել այլ մոտեցում՝ ընդգծելով, որ պետության առջեւ ծառացած խնդիրները բարդ են, բայց եւ միանգամայն լուծելի: